Արհեստակացական կազմակերպության 2021թ. հաշվետվություն

2021-2022 թվականի ընթացքում արհեստակցական կազմակերպությունը շարունակեց աշխատակիցներին դրամական աջակցություն հատկացնել անհատական դիմումների, խմբային նախաձեռնությունների համար: Իրականացրեց մի շարք միջոցառումներ՝ կապված կորոնավիրուսի հայտնաբերման, կանխարգելման ուղղությամբ:

Անհատական դիմումներին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով լրամշակվեցին դրամական աջակցության տրամադրման կարգերը:

1. Աշխատակիցների անհատական դիմումների հիման վրա տրվող դրամական աջացկության ծրագրերի փաթեթ՝

  • առողջության բարելավում, բուժում (30.000 — 50.000 դրամ, երեք տարին մեկ անգամ պարբերականությամբ)
  • առողջ ժպիտ. ատամների բուժում (30.000դրամ, երեք տարին մեկ անգամ պարբերականությամբ)
  • մասնագիտական զարգացում (50.000 դրամ, երկու տարին մեկ անգամ պարբերականությամբ)
  • կորած, վնասված իրի վերականգնման համար աջակցություն (30.000-50.000 դրամ, միանվագ)
  • վարձով բնակվող աշխատակիցների բնակարանի վարձի փոխհատուցում (70.000դրամ, երեք տարին մեկ անգամ պարբերականությամբ)
  • հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար (միանվագ, ըստ սահմանված կարգի )

2. Կարևոր ենք համարում նաև աշխատակցի` ամուսնության, երեխայի ծննդյան առթիվ «Աչքալուսանք — պարգևատրում» ծրագիրը: Այս ծրագրով աջակցությունը տրամադրվում է կադրերի տեսուչի, արհմիության անդամի միջնորդության հիման վրա:

3. Դրամական աջակցության ծրագրերի հաջորդ փաթեթը խմբային նախաձեռնությունների համար է: Դրանք են՝

  • դպրոցներում սուրճի ընդմիջում,
  • սեմինարների ժամանակ սննդի կազմակերպում,
  • ծեսերի, միջոցառումների, հյուրերի հյուրասիրություն,
  • ճամփորդություններ, ճամբարներ, աշխատանքային այցեր (տրանսպորտի, սննդի կազմակերպում),
  • աշխատակցիների տեղափոխում (դպրոցի տրանսպորտային միջոցներով),
  • համերգի, թատրոնի տոմսերի արժեքի 50 տոկոսի փոխհատուցում,
  • աշխատակցի, բարեկամի վերջին հրաժեշտի ծեսին մասնակցություն:

Անցած տարվա կարևորագույն նախաձեռնություններից են.

1.Կրթահամալիրի աշխատակցին աջակցելը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար: Մեկ տարվա ընթացքում կարողացանք 500.000 -ական դրամով աջակցել մեր չորս գործընկերներին՝ Սմբատ Պետրոսյան, Սեդա Վիրաբյան զույգին, Լիլիթ Հովհաննիսյանին, Հերմինե Անտոնյանին:

2.Կրթահամալիրի սպասարկման ոլորտի աշխատակիցներին աջակցությունը՝ առողջ ատամնաշար ունեենալու համար: Անցած տարում օգնեցինք երեք աշխատակցի՝ տրամադրելով 100.000, 120.000, 200.000 դրամ աջակցություն:

3.2021-ի ընթացքում կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ առողջական հայտնի և անսպասելի ի հայտ եկած խնդիրներ լուծեցին: Կարողացանք մեր գործընկերներին օգնել շոշափելի ֆինանսական աջակցություն տրամադրելով՝ 70.000 — 300.000 դրամի չափով (4 հոգու՝ 70.000-ական դրամով, 4 հոգու՝ 100.000-ական դրամով, 1 հոգում՝ 150.000դրամով, 1 հոգու՝ 250.000 դրամով, 1 հոգու՝ 300.000 դրամով ):

4. Կորոնավիրուսով հիվանդ մեր գործընկեներից 25.000 — 50.000 դրամի չափով աջակցություն ստացավ 43 հոգի:

5. Կազմակերպվեցին կորոնավիրուսի հայտնաբերման, կանխարգելման միջոցառումներ՝ հակամարմինների ստուգում, ՊՇՌ թեստավորում, պատվաստում: Ժամանակացույցը, մասնակիցների քանակը՝ այստեղ:

Մանրամասն՝ հաշվետվության մեջ:

Թողնել մեկնաբանություն