Հանգիստ բնության գրկում

    

Հուլիս և օգոստոս ամիսներին կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են հանգստանալ Վրաստանի Կոբուլետի քաղաքում՝ ծովի ափից 400 մ հեռավորությամբ “Sea House Hotel» հյուրանոցում (երկտեղանի սենյաներ, առանց սնունդ): Երկկողմանի ճանապարհային ծախսը ներառված է, 7 գիշեր / 8 օր, արժեքը՝ 37.000 դրամ։

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռ.՝ 077 75 50 03

Advertisements

Առողջ եղեք

Հունիսի 12-ից մինչև հունիսի 20-ը «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում կրթահամալիրի 55 տարեկանից բարձր դասավանդողները և աշխատողները կարող են անցնել աղիների քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սկրինինգ՝ կղանքում թաքնված արյան անվճար հետազոտություն։

Հասցե՝ Վարդանանց 18

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

Հունիսի 11-ից մինչև հունիսի 14-ը «Ալֆալաբ» ախտորոշիչ լաբորատորիայում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անցնել անալիզների ստուգում հորմոնների վերաբերյալ զեղչված գներով։

Հասցե՝ Մամիկոնյանց 58

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Հանգիստ բնության գրկում

Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Սևանի «Ժայռ» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են իրենց ամառային-ուսումնական հանգիստը անցկացնել հարմարավետ չորս տեղանոց տնակներում (տաք ջուր, առանձին սանհանգույց): Մեկ անձի վճարը օրական 5000 դրամ է (առանց սննդի):

Կան տնակներ (ջուրը և սան. հանգույցը դրսում), մեկ անձի վճարը օրական 1000 դրամ:

Սնունդը՝ ընդհանուր ճաշարանում (2-3 անգամ, որից մեկ անգամը սուրճ է և թխվածք)՝ օրական 3000 դրամ:

Առաջարկվում է նաև անվճար վրանային հանգստի տարածք (վրանները, անկողնային և սննդի համար նախատեսված պարագաները անհրաժեշտ է բերել)՝ օրական 300 դրամ սպասարկման վճարով։

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռ. 077 75 50 03

Առողջ եղեք

Մայիսի 22-ից մինչև մայիսի 29-ը «Ալֆալաբ» ախտորոշիչ լաբորատորիայում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անցնել արյան ընդհանուր անալիզի ստուգում զեղչված գնով։

Հասցե՝ Մամիկոնյանց 58

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

Մայիսի 14-ից մինչև մայիսի 29-ը «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անվճար անցնել գլյուկոզայի և խոլեսթերինի լաբորատոր հետազոտություններ:

Հասցե` Ռուբինյանց 2/5

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Հանգիստ բնության գրկում

 

Ք. Դիլիջանի «Սեն» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են հանգստանալ՝ վճարելով օրական 3000 դրամ (առանց սնունդի, սնունդը պատրաստելու բոլոր հարմարությունները կան): Մեծ խմբերի դեպքում մեկ անձի վճարը՝ 1000 դրամ: Մինչև 8 տարեկան 1 երեխան՝ անվճար, 2 և ավելի երեխաների համար վճարը 500 դրամ է:

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին

Հեռ. 077 75 50 03