Տոմսարկղ։ Ապրիլ

Թաքուն երգեր ներքնահարկում

Ապրիլի 5-ին գարնանային սիրուն համերգային երեկո են առաջարկում Լիլիթ Բլեյանն ու Տիգրան Տեր-Ստեփանյանը։Մանրամասները՝ հղմամբ։ 

Ցանկացողներին խնդրում ենք մինչև 18։00-ն պատասխան նամակով արձագանքել։

Նռան գույնը

Մարտի 16-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արվեստասեր դասավանդողները «Արհեստակցական կազմակերպության» աջակցությամբ ներկա գտնվեցին «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով բեմադրված ներկայացում-մնջախաղին։

Ներկայացումը համեմված էր Փարաջանովին հատուկ՝ ազգային և մշակութային մի շարք սիմվոլներով, որոնց յուրաքանչյուրի ուսումնասիրությունը յուրատեսակ մտահորիզոնի ձևավորման անկյունաքարն է։

Ավելին ընթերցեք Անահիտ Կիրակոսյանի բլոգում։

Նռան գույնը

Մարտի 15֊ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղն էր, որին կրթահամալիրի արհմիության աջակցությամբ ներկա եղան  մի խումբ ուսուցիչներ: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին։ Պարային ներկայացումը տպավորիչ էր բոլորիս համար։

Շարունակել կարդալ “Նռան գույնը”