Առաջատար

Կրթահամալիրի աշխատակիցներին դրամական աջակցության տրամադրման կարգեր

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի արհեստակցական կազմակերպության (այսուհետ ԱԿ) դրամական ֆոնդն առաջանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների՝ աշխատավարձի 2%-ի կամավոր ներդրման միջոցով:

Շարունակել կարդալ “Կրթահամալիրի աշխատակիցներին դրամական աջակցության տրամադրման կարգեր”

Առողջ եղեք

Մայիս ամսին Փափազյան 29 հասցեում գտնվող բժշկական կենտրոնում բժիշկ-գինեկոլոգ Մաքսիմովա Լիանան միայն Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած անձանց համար իրականացնում է անվճար խորհրդատվություն,  նշանակում բուժման վերաբերյալ և բուժում:

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին

Հեռ․՝  077 755003

Առողջ եղեք

Մայիս ամսին «DeltaClinic» բժշկական կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անցնել զեղչված գնով  վահանաձև գեղձի սոնոգրաֆիա:

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին

Հեռ․՝  077 755003

Առողջ եղեք

«Diagen plus » լաբորատոր ախտորոշիչ կենտրոնում ապրիլի 7-ին  կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները անցել են դուպլեքս անոթային հետազոտություն զեղչված գնով :

Տոմսարկղ։ Ապրիլ

Թաքուն երգեր ներքնահարկում

Ապրիլի 5-ին գարնանային սիրուն համերգային երեկո են առաջարկում Լիլիթ Բլեյանն ու Տիգրան Տեր-Ստեփանյանը։Մանրամասները՝ հղմամբ։ 

Ցանկացողներին խնդրում ենք մինչև 18։00-ն պատասխան նամակով արձագանքել։