Առողջ եղեք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ագարակում:

Կրթահամալիրի դասավանդողներին, աշխատողներին և սովրողներին հրավիրում ենք օգտվելու Ագարակի հրաշք պայմաններից: Բարելավեք ձեր առողջությունը ձիաթերապիայի միջոցով:

Ձիաթերապիան օգնում է մարդու էմոցիոնալ աճին: Ձիերի հետ շփումը նպաստում է դեպրեսիայի, տրավմանների և այլ մտավոր առողջական խնդիրներով հիվանդությունների բուժմանը:

Հանգիստ բնության գրկում

Ք․ Ալավերդիի «OLD CITY» հյուրատանը կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են հանգստանալ՝ վճարելով օրական 3500 դրամ (առանց սնունդի, պատրաստելու բոլոր հարմարությունները կան)։Հյուրատունը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղից կարելի է քայլել դեպի Դեբեդ գետ, Սանահինի կամուրջ։ Մեքենայով կարող եք ուղևորվել Հաղպատ, Սանահին, Ախթալա։

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին

Շարունակել կարդալ “Հանգիստ բնության գրկում”

Առողջ եղեք

Մայիսի 23–ից մինչև մայիսի 27–ը Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուի բժիշկ- գաստրոէնտերոլոգ Հեղինե  Մնացականի Թորոսյանը միայն կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների համար կիրականացնի անվճար խորհրդատվություն և նշանակում բուժման վերաբերյալ:

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին: Հեռ.  077 755003:

Հանգիստ բնության գրկում

Ք․ Ստեփանավանի «Լոռե բերդ» հանգստայան տանը կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են հանգստանալ՝ վճարելով օրական 4000 դրամ (առանց սննունդի․ սննունդը պատրաստելու բոլոր հարմարությունները կան)։  

Շարունակել կարդալ “Հանգիստ բնության գրկում”

Առողջ եղեք

Ապրիլի 14-ից մինչև ապրիլի 29-ը «Apollon» բժշկական կենտրոնում միայն կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են ստանալ անվճար խորհրդատվություն նյարդաբան Վերա Անուշավանի Սարգսյանի մոտ:

Հասցե՝ Րաֆֆու 55

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

Մարտ ամսին «ԻՄՄԱ»  բժշկական կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անվճար անցնել վահանաձև գեղձի սոնոգրաֆիա:

Կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են անվճար անցնել  հետազոտություններ մակաբույծների հայտնաբերման նպատակով:

Հասցե ՝ Մաշտոցի 33/1

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին

հեռ ՝ 077 755003

Առողջ եղեք

Հունվար ամսին “ԱԼՖԱԼԱԲ” ախտորոշիչ լաբորատորիան անվճար կատարել է կալցիում ընդհանուր անալիզը: Կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները oգտվել են:

Առողջ եղեք

Հունվար ամսին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները անցել են  կրծքագեղձի սոնոգրաֆիայի և մամմոգրաֆիայի  հետազոտություն: