Մասնակցում ենք հեռուստակոնֆերանսի.

Image«Բժշկական առաքելություն երեխաներին» կազմակերպությունը(Փաթերսոն, Նյու-Ջերսի, ԱՄՆ) և «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը ապրիլի 19-ին, ժամը 17:15-19:30-ին կազմակերպել էր միջազգային հեռուստակոնֆերանս «Թվային մեդիաների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության զարգացման վրա» թեմայով:
Կրթահամալիրի Արհմիության նախագահի տեղակալ Կարինե Հակոբջանյանը ևս ներկա էր կոնֆերանսին, ծանոթացնելով կրթահամալիրին՝ հյուրերին բաժանել է տեղեկատվական թերթիկներ:

Հեղինակ՝ Արհեստակցական կազմակերպություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Թողնել մեկնաբանություն