ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ. նախագիծ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս.

«1.1. Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:»:

Շարունակել կարդալ այստեղ:

Տարվա լավագույնները

Շնորհավորում ենք մեր գործընկերներ Թամար Ղահրամանյանին, Լիանա Հակոբյանին և Վարդան Կարապետյանին՝ ԿԳՄՍՆկողմից Ուսուցչի օրվա առիթով պարգևատրվելու համար: Մաղթում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների վերաբերյալ

Նյութի աղբյուրը՝ Իրավաբան.net

Շարունակել կարդալ “Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների վերաբերյալ”

Կառավարման խորհրդի մանկավարժ անդամի ընտրության արդյունքները

Քվեարկությանը մասնակցել է 297 հոգի:

Քվեարկության արդյունքները՝

Արմինե Մովսիսյան — 104 հոգի

Սեդա Թևանյան — 96 հոգի

Մոնիկա Տոնոյան — 56 հոգի

Շուշան Սարդարյան — 28 հոգի

Ձեռնպահ — 7 + 1 հոգի

Բոլորին դեմ — 5 հոգի

Հանդիպում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ

DSC09869

Կրթահամալիրի աշխատակցին՝ որպես եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությունների շահառու, ավելի տեղեկացված դարձնելու համար հունվարի 15-ին  կազմակերպվեց հանդիպում-քննարկում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ: Պատգամավորը ներկայացրեց հարկային օրենսգրքում փոփոխությունները, լրացումները, եկամտային հարկի միասնական դրույքաչափը: Մանրամասն ներկայացվեց համահարթ եկամտային հարկ սահմանող հարկային նոր համակարգի առավելությունները: Խոսվեց նաև ենթակառուցվածքային բարեփոխումների դրական ազդեցությունների մասին: Հարց հնչեց բնակարանաշինության,  հիփոթեքային շուկայում գործող արտոնությունների, հնարավոր ծրագրերի, կառուցապատողների համար ազատ մրցակցային պայմանների ստեղծման մասին: Եվ վերջում, հանդիպումն ամփոփվեց կրթության ոլորտի խնդիրների, կրթահամալիրի տնօրենի առաջարկ-լուծումների քննարկմամբ: Շարունակել կարդալ “Հանդիպում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ”