Տոմսարկղ. փետրվար

Հարգելի՛ գործընկերներ, փետրվարի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու համերգ՝ Ճապոնիայի ժողովրդից:

Ականե Սակայի, դաշնամուր /Ճապոնիա
Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Վահան Մարտիրոսյան՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Ծրագրում՝
Մոցարտ
Դաշնամուրային կոնցերտ թիվ 9
Բիզե/ Շչեդրին
«Կարմեն-Սյուիտ» լարային նվագախմբի ևհարվածայինների համար
Տոմսերի արժեքը՝ 3000 և 5000դր.:

Տոմսերի համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

Խորհրդատու՝ Սվետա Ճաղարյան

Գրանցման վերջնաժամկետը՝ փետրվարի 2, ժամը՝ 19։00։

Տոմսարկղ․ հունվար

Հարգելի՛ գործընկերներ, Արհեստակցական կազմակերությունը վերսկսում է մշակութային միջոցառումներին տոմսերի տրամադրումը։

Հունվարի 29․ Թատրոն՝ Я здесЪ․ Ներկայացում մեծահասակների համար /ռուսերենով/։

Հունվարի 31․ Համերգ՝ Բեթհովեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 և Սիմֆոնիա թիվ 2

Խորհրդատու՝ Քնարիկ Ներսիսյան

Տոմսերի համար լրացնել հայտը։

Վերջնաժամկետը՝ հունվարի 22, ժամը՝ 19։00։

Կրթահամալիրի 2022-2024 թթ զարգացման ծրագիրը

Կարևոր գործ ունենք անելու։ Առաջարկում ենք, որ այսուհետ կրթահամալիրի զարգացման ծրագիրը լինի միասնական աշխատանքով ստեղծված։ Կրթահամալիրի 2022-2024 թթ զարգացման ծրագիրը մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված կրթահամալիրի մասնաճյուղերի, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի, մասնախմբերի ղեկավարներից։ Խմբի աշխատանքը համակարգում է կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը։ Խմբի կազմում լինելու, աշխատանքին մասնակցելու հնարավորություն ունի սեբաստացի կրթական համայնքի յուրաքանչյուր անդամ՝ իր առաջարկներով։ Խնդրում ենք լրացնել ձևաթուղթը՝ նշելով առաջարկները քննարկող, խմբագրող խմբի աշխատանքներին մասնակցելու Ձեր ցանկությունը, ծրագրին վերաբերող Ձեր առաջարկները։ Եթե Ձեր առաջարկների քանակն ավելի մեծ է, քան ձևաթղթում տրված հինգ առաջարկի հնարավորությունը, հարկ կլինի երկրորդ, երրորդ անգամ լրացնել ձևաթուղթը։ Խնդրում ենք արագ արձագանքել։

Շարունակել կարդալ “Կրթահամալիրի 2022-2024 թթ զարգացման ծրագիրը”

Հեղինակային կրթական ծրագիր 2021

Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար։ Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում. հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում. անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ. ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում։

Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։

Նախագիծ

Շարունակել կարդալ “Հեղինակային կրթական ծրագիր 2021”

Ուսուցչի լույսը

Սուրբ Ծննդյան ծեսի հրավեր՝ 2021թ. հունվարի 6

Ժամը 14:30-15:00` Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցի. Ուսուցչի լույսը սուրբծննդյան շարականներով:
Ժամը 15.00-ից` Ուսուցչի լույսը՝ կրթահամալիրի Կենտրոնում

Ծրագիրն՝ այստեղ։

Համակարգող՝ Ծեսերի լաբորատորիա

Լուսանկարը՝ Աշոտ Բլեյանի

Կառավարման խորհրդի մանկավարժ անդամի ընտրության արդյունքները

Քվեարկությանը մասնակցել է 297 հոգի:

Քվեարկության արդյունքները՝

Արմինե Մովսիսյան — 104 հոգի

Սեդա Թևանյան — 96 հոգի

Մոնիկա Տոնոյան — 56 հոգի

Շուշան Սարդարյան — 28 հոգի

Ձեռնպահ — 7 + 1 հոգի

Բոլորին դեմ — 5 հոգի

Առողջ եղեք

«Ֆերթիլիթի  Սենթր» մարդու պտղաբերության կենտրոնը սկսում է արտամարմնային

բեղմնավորում բարեգործական հիմունքներով: Արտամարմնային բեղմնավորման իրականացում հետևյալ պահանջներին համապատասխանող զույգերի համար.

 կնոջ տարիքը չի գերազանցում 36տ,

 զույգը չունի երեխա,

 զույգ երբեք չի կատարել ԱՄԲ,

 զույգի ամսեկան եկամուտը չի գերազանցում 300 000 դրամ:

Առողջ եղեք

Այրվածքաբանության ազգային կենտրոնում այրվածքների բուժումն անվճար է:

Այրվածքների դեպքում խնդրում ենք չզբաղվե՛լ ինքնաբուժությամբ։

Հասցե՝  Դավիթաշեն 25ա

 Շուրջօրյա հեռախոսահամար՝ 374-10 35 02 15

Առողջ եղեք

Covid 19 PCR հետազոտություն` 15000 դրամ

Գործում է «Տնային կանչ» ծառայություն

Ծառայության արժեքը՝ 10.000 դրամ

5 և ավել հետազոտվողի դեպքում «Տնային կանչ» ծառայությունն ԱՆՎՃԱՐ է:

Հեռ. 011667788

Առողջ եղեք

Դեկտեմբեր ամսին «INVITRO»  բժշկական կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են ստուգել վահանաձև գեղձի հորմոնների մակարդակի շեղումները , թիրեոտրոպ/ և T4 /ազատ/ թիրօքսինը զղջված գներով ։

Հասցե՝ Կոմիտաս 7

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին

Հեռ: 077  75 50 03