Ծրագրեր

«Սեբաստացի մայրություն» ծրագիր

«Սեբաստացի մայրություն» ծրագրի համաձայն ծնվող յուրաքանչյուր  երեխայի համար կրթահամալիրի աշխատակցին հատկացվում է 35.000 ՀՀ դրամ գումար: Ծրագիրը գործում է 2016 թ-ի հունվարի 1-ից:

«Անվճար իրավաբանական խորհրդատվություն»

Ծրագրի միջոցով կրթահամալիրի աշխատակիցներին տրամադրվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային, քաղաքացիաիրավական, ընտանեկան, վարչական խնդիրների վերաբերյալ:

Advertisements

Բժշկական կենտրոնում

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի  դասավանդողները և աշխատողները «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում անվճար հետազոտություն անցան:
Շնորհակալություն ենք հայտնում Կարինե Հակոբջանյանին` սրտացավ վերաբերմունքի, բարեհամբույր և կազմակերպված աշխատանքի համար:2_1_0

Առողջ եղեք

Մարտի 29-ին՝ ժամը 10:00-14:00, «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի  դասավանդողները և աշխատողները «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում ստացան թերապևտի բժշկական խորհրդատվություն, այնուհետև համապատասխան մասնագետների մոտ անվճար հետազոտություն անցան:
Անվճար բժշկական հետազոտություն անցան բոլորը, ովքեր ցուցակագրվել էին իմ ուղարկած այս նամակը ստանալուց հետո.
(Սիրելի՛ գործընկերներ, խնդրում եմ  տեղեկացնել,  որ մասնագետի մոտ կցանկանայիք հետազոտվել բժշկական կենտրոնում: Ըստ ձեր տվյալների՝  ձեռք կբերենք պայմանավորվածություն համապատասխան մասնագետի հետ: )
Շնորհակալություն եմ հայտնում «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին և ապահովագրության բաժնի աշխատողներին բարձրակարգ և կազմակերպված աշխատանքի համար:​
1_505
2_1_0
3_34

Առողջ եղեք

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժներ՝Գրիգորյան Կարինեն,  Դրավաջյան Զարուհի և Հունանյան Անահիտը փետրվարի 28-ին Կրթահամալիրի մայր դպրոցում անցկացնում են դասավանդողների և աշխատողների բուժզննում: Ստուգում են տեսողության սրությունը, ներակնային ճնշումը, կատարում են աչքի օֆթալմոսկոպիա՝ակնահատակի զննում և կոնսուլտացիա:

Շնորհակալություն ենք հայտնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ ՝Ալլա Հովհաննիսյանին և ակնաբույժներին: 

1794605_257135984447465_776558980_n

1897762_257133764447687_1393801224_n_1

1964316_257139221113808_1059092684_n

1975122_257133874447676_143569600_n

p2280001

Առողջ եղեք

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժներ՝ Սաֆարյան Հասմիկը և Գուլքանյան Նոննան այս պահին Կրթահամալիրի Դպրոց-պարտեզում անցկացնում են դասավանդողների և աշխատողների բուժզննում: Ստուգում են տեսողության սրությունը, ներակնային ճնշումը, կատարում են աչքի օֆթալմոսկոպիա՝ ակնահատակի զննում:

Շնորհակալություն ենք հայտնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրենին՝ Պետրոսյան Հայկին և ակնաբույժներին:

1_479

2_49

3_31

4_19

5_15

6_9

7_5

Առողջ եղեք

images_93«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժները, անվճար անցկացնելու են կրթահամալիրի  բոլոր դասավանդողների և աշխատողների աչքերի ստուգում: Եթե կարիք լինի բուժման, ապա բուժումը կիրականացնեն 15% զեղչով:

Ցանկացողները ներկայանան.
Փետրվարի 27-ին, ժամը 12:00-15:00-ը Դպրոց-պարտեզ:
Փետրվարի 28-ին, ժամը 11:00-13:00-ը Մայր դպրոց:

Հարգանքով՝ ​Կարինե Գրանտովնա

Հեռ. 077 75 50 03