Արհեստակցական կազմակերպության առցանց հավաք

Սեպտեմբերի 14, ժամը՝ 15:00

Առցանց հարթակի հղումը:

Օրակարգում՝ COVID-19. դասավանդողների կողմից համաճարակի կանխարգելմանն ուղղված իրականացվող գործողությունները

Կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպությունը հարցում էր կազմակերպել աշխատակիցների շրջանում՝ պարզելու համար մանկավարժական և սպասարկող աշխատակազմի կողմից իրականացվող գործողությունների պատկերը:

Ստորև՝ հարցման արդյունքները.

  1. Հարցմանը մասնակցել է 213 հոգի:
  2. 96 հոգի հիվանդացել է Կորոնավիրուսով, 76 հոգի՝ ոչ, 41-ը՝ չգիտեն
  3. 31+32 հոգի պատվաստվել է, 106-32-ը՝ պատրաստվում են պատվաստվել, 15-ը ` ՊՌՇ թեստ է հանձնելու, 61՝ այլ պատասխան՝
  • Չեմ ցանկանում պատվաստվել
  • Սպասում եմ Ֆայզեռ պատվաստանյութին։
  • Չեմ պատվաստվելու։Ստիպելը համարում եմ իմ իրավունքների ոտնահարում։
  • Դեռ չեմ պատրաստվում պատվաստվել, բայց ամսվա մեջ 2 անգամ թեստ հանձնելն էլ մի բան չի
  • Դեռ որոշում չեմ կայացրել։
  • Ոչինչ չեմ անելու
  • Կպատվաստվեի, եթե չվարակվելու ու չվարակելու երաշխիք լիներ:
  • Հուսով եմ այդ հակասահմանադրական օրենքը կչեղարկեն
  • Դեռ չեմ կողմնորոշվում՝ ինչ անել: Պատվաստման վերաբերյալ իրարամերժ կարծիքները շատ են, դժվար է որոշում կայացնելը:
  • Ունեմ առողջական խնդիրներ ,որոնք անհամատեղելի են պատվաստման հետ:
  • Չեմ պատվաստվելու, իսկ թեստ կհանձնեմ միայն գրավոր պահանջի դեպքում:
  • Դեմ եմ պատվաստմանը, ամսվա մեջ երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելուն նույնպես դեմ եմ: Սա համարում եմ մարդու իրավունքները ոտնահարելու միջոց: Չեմ սիրում սահմանափակումներ, պարտադրանք: Ի վերջո ունեմ առողջական խնդիր և մի շարք անհասկանալի հարցեր պատվաստանյութի հետ կապված:
  • Դիմելու եմ իրավաբանի
  • Պահպանում եմ անվտանգության կանոնները
  • Փորձելու եմ գտնել հնարավոր տարբերակ` չպատվաստվելու:
  • Չեմ պատվաստվելու և գտնում եմ աբսուրդային երկու շաբաթը մեկ թեստ հանձնել այդ գներով։
  • Ավելի ճիշտ կլինի թեստի փոխարեն հակամարմինների առկայությունը ստուգել։
  • Նշել եմ թեստավորման տարբերակը, քանի որ պարտադիր է լինելու թեստ հանձնելը, նաև պիտի պահպանեմ անվտանգության կանոնները. աշխատել օդափոխված տարածքում, կրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերը, ախտահանել ամենօրյա օգտագործման իրերը, փակ մարդաշատ վայրերից զերծ մնալ, հասարակական տրանսպորտային միջոցներից չօգտվել:
  • Չեմ ցանկանում պատվաստվել՝ հիմքում ունենալով պատվաստանյութերի մասին տարակարծությունները, մրցակցային դաշտը։ Նաև այն, որ հանդիսանում եմ արյան դոնոր և տարին երկուսից երեք անգամ հանձնում եմ արյուն Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում։
  • Եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի և հակասահմանադրական որոշում չլինի պարտադիր պատվաստվելու հարցը,ապա 2 անգամ թեստ կհանձնեմ
  • Վստահ չեմ, որ պատվաստվելը ելք է, քանի որ կարող եմ պատվաստվելուց հետո էլի վարակվել։ Իսկ ամիսը 2 անգամ թեստ հանձնելը ծախսատար է։ Ստացվում է, եթե հնարավորություն չունես թեստ հանձնելու, պետք է պատվաստվել և հայտնի չի որքանով է թեստը ապահով կամ ինչ հետևանքներ կունենա իմ օրգանիզմի համար
  • Պատվաստվել չեմ ցանկանում, իմ անձնական միջոցներով ՊՌՇ թեստ հանձնելու պարտադրանքը համարում եմ հակասահմանադրական
  • Պատվաստումը համարում եմ կամավոր գործընթաց. ես չեմ ցանկանում։
  • Չեմ որոշել, քանի որ չունեմ հստակ պատկերացում պատվաստանյութի պարունակության և հետագա ազդեցության մասին։ Վտանգավոր եմ համարում դեռևս չփորձարկված պատվաստանյութով պատվաստվել։

4. Արհեստակցական կազմակերպության կողմից պատվաստման գործընթացը դպրոցում կազմակերպելուն կողմ է 130 հոգի, դեմ՝ 24 հոգի, այլ պատասխան՝ 59 հոգի:

  • Ինձ համար միևնույնն է։
  • Եթե ամբողջական հետազոտություն կանցկացնեն պատվաստելուց առաջ, եթե՝ ոչ, ինքս կհետազոտվեմ ու կպատվաստվեմ:
  • Պատվաստվել ցանկացողների համար այդ տարբերակը նախընտրելի է։
  • Տարբերություն չկա, որտեղ պատվաստվել։ Կարծում եմ յուրաքանչյուր գիտակից մարդ պիտի գնա պատվաստման, անկախ վայրից՝ առանց դավադրության տեսությունների, հայու գենի վերացման ու չիպավորման մասին լուրերին հավատալու ու առավել ևս նման անհեթեություններ տարածելու սոց հարթակներում։
  • Չեմ ուզում պատվաստվել, ուստի` ինձ համար էական չէ:
  • Իհարկե միգուցե լավե, բայց կարծում եմ ամեն մարդ պետք է իր բժիշկի մոտ անցնի:
  • Այո, շատ լավ կլինի՝ հնարավորություն տալով մեր նախընտրած պատվաստանյութով պատվաստվելու:
  • Լավ կլիներ արհմիությունը հանագործակցեր որևէ լաբորատարիայի հետ, որն ավելի մատչելի տարբերակով կթեստավորեր այն ուսուցիչներին, ովքեր չեն ուզում պատվաստվել։
  • Եթե իմ նախընտրելի պատվաստանյութը լինի և ցանկալի է ուրբաթ օր լինի։ Շնդիրների դեպքում հանգստյան օրերին տանն ենք լինելու։ Շնորհակալություն
  • Առաջարկ. արհմիությունն աջակցի թեստավորվող ուսուցիչներին: Շնորհակալություն:
  • Դա շատ կօգնի այն գործընկերներիս, որոնք ցանկանում են պատվաստվել։
  • Եթե տնօրենը որոշի պարտադիր պատվաստվել` այո, բայց պատվաստմանը դեմ եմ։
  • Կցանկանամ դպրոցում պատվաստվել, եթե լինի չինական պատվաստանյութը, կամ եվրոպական:
  • Եթե պատվաստվելու լինեմ «այո»
  • Կարծում եմ՝ պատվաստվել ցանկացողների գործը կհեշտանա, եթե այդ գործընթացը կազմակերպվի դպրոցում։

Թեմայի վերաբերյալ՝

Առողջապահության նախարարի՝ 20.08.2021թ. հրամանը

Անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 20․08.2021 թ.-ի N 65-Ն հրամանը.հայտարարություն

Հոկտեմբերի 1 և հետո … Արդարադատության կողմից մշակված նախագիծը քննարկման փուլում է

ՀՀ օրենքից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում. Գլուխ 2, հոդված 3

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ


ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Անվտանգության կանոնների մասին՝ կառավարության կայքում

Ի՞նչ է պետք իմանալ Հայաստանում COVID-19 պատվաստումների մասինՈՉ ՈՔ պաշտպանված չէ, քանի դեռ ԲՈԼՈՐԸ պաշտպանված չեն:

ՈՉ ՈՔ պաշտպանված չէ, քանի դեռ ԲՈԼՈՐԸ պաշտպանված չեն: 

Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի անդրադարձը այս հարցին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s