Առողջ եղեք

«Արաբկիր» ԲՀ-ի լաբորատոր ծառայությունը ներկայացնում է COVID-19-ի ախտորոշման ամբողջական փաթեթը՝

ՊՇՌ` պոլիմերազային շղթայական ախտորոշման թեստ: Արժեքը` 15 000 դրամ, արագ պատասխանով` 20 000 դրամ: Ցույց է տալիս վիրուսի առկայությունն օրգանիզմում, հնարավոր է իրականացնել շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա:

Արագ անտիգենային թեստ: Արժեքը` 10 000 դրամ, պատասխանը` նմուշառումից 15-20 րոպե հետո: Ցույց է տալիս վիրուսի առկայությունն օրգանիզմում, հնարավոր է իրականացնել շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա:

Հակամարմինների թեստ: Արժեքը` 5 500 դրամ, պատասխանը` 2-3 ժամում: Ցույց է տալիս արյան մեջ նոր կորանավիրուսային վարակի նկատմամբ հակամարմինների առկայությունը: Նմուշառումը հնարավոր է շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա, պատասխանները` միայն աշխատանքային օրերին: 

ՊՇՌ եւ արագ անտիգենային թեստերի նմուշառումից առաջ` առնվազն 3 ժամ, ցանկալի է չօգտագործել սնունդ, խմիչք, ծամոն, ծխախոտ, քթի եւ բերանի խոռոչների կաթիլներ ու աէրոզոլներ, չլվանալ ատամները:

Թեստավորման համար պարտադիր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Պատասխանները հնարավոր է ստանալ նաեւ էլեկտրոնային տարբերակով` էլ-փոստ, վայբեր, վոթսափ: 

Լաբորատոր ծառայություն կարող եք զանգահարել 010-23-68-80 եւ ներքին 11-36 հեռախոսահամարով:

About Արհեստակցական կազմակերպություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s