COVID-19-ի հակամարմինների ստուգում

Հարգելի՛ գործընկերներ, Արհեստակցական կազմակերպությունը «Էրեբունի» ԲԿ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել  դասավանդողների շրջանակում COVID-19-ի հակամարմինների ստուգում (արյան միջոցով): Թեստավորումն անվճար է, իրականացվելու է «Էրեբունի» ԲԿ-ում: Աշխատակիցների խմբերի փոխադրումը «Էրեբունի» ԲԿ կազմակերպում է Արհեստակցական կազմակերպությունը: Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով հայտը:

Վերջնաժամկետը՝ ապրիլի 18, ժամը 18:

Տոմսարկղ. Մարտ

Ապրիլի 2-ին, ժամը 19:00-ին, Հենրիկ Մայլանի անվան կինոդերասարնի թատրոնում ներկայացում՝ Աղասի Այվազյան «Ցեղի ֆիզիոլոգիան»:

Տոմս ստանալու համար լրացնել հայտը:

Հայտը լրացնելու վերջնաժամկետը՝ մարտի 26 (ներառյալ)

Աչքալուսանք–պարգևատրում

Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը սիրով շնորհավորում է Լուսինե Պետրոսյանին՝ մայրանալու առթիվ և պարգևատրում 50.000 ՀՀ դրամով:

Փոքրիկին մաղթում ենք առողջ, ուրախ մանկություն, իսկ Լուսինեին՝ երջանիկ մայրություն։

Առողջ եղեք

«INVITRO»  բժշկական կենտրոնում մարտ ամսին կրթահամալիրի դասավանդողներից և աշխատողներից անցել են հետազոտություններ. ստուգել են խոլեստերինը, ցածր խտության լիպոպրոտեինները և բարձր խտության լիպոպրոտեինները՝ զեղչված գներով։

Հասցե՝   Կոմիտաս 7

Առողջ եղեք

«Նաիրի» ԲԿ-ում Վահանաձև գեղձի հիվանդությունների, այդ թվում նորագոյացությունների վաղ հայտնաբերման նպատակով մեկնարկում է սկրինինգային ծրագիր: Կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անցնել՝

  • վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն կես գնով
  • վիրաբույժի խորհրդատվությունը  անվճար

Խնդիր հայտնաբերելու դեպքում, պացիենտը հնարավորություն է ստանալու 3️0️ % զեղչով անցնել.

  • հորմոնների հետազոտություն (TSH, FT4, Anti-TPO) – 11200դր.
  • էնդոկրինոլոգի խորհրդատվություն — 7000դր.

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին ՝

հեռ  077 755003

Առողջ եղեք

«Նորմեդ» բժշկական կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են ստանալ թերապևտի անվճար խորհրդատվություն: 

Հասցե՝   Ներսիսյան 12/6 

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին ՝ հեռ  077 755003:

Շարունակել կարդալ