Աշխատողների ընդհանուր ժողով

Փետրվարի 18, ժամը՝ 15:30

Վայրը՝ «Սեբաստիա» համերգասրահ

Օրակարգում

  • Փետրվարյան նորամուտներ
  • Փետրվարյան նախագծերի ընթացքի մասին
  • 2021 թ. Հեղինակային կրթական ծրագրի դրամական միջոցներ

Պաշտպանենք հանրակրթության մասնակցային կազմակերպման ֆինանսական մոդելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ.  
Ձեր ուշադրությունը հրավիրում ենք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆինանսավորման հետ կապված հարցին: ՀՀ 2021թ. պետական բյուջեի «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի դրամաշնորհի պայմանագիրը լիազոր մարմին ՀՀ ԿԳՄՍՆ կողմից դեռ կնքված չէ, չնայած ՀՀ կառավարության 30.12.2020թ. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N2215 որոշման՝ իր հավելվածներով, որով դրամաշնորհը հատկացված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ին, ծախսերի եռամսյակային (աճողական) համամասնություններով։ Կրթահամալիրը սահմանված ձևով, ժամկետներում ԿԳՄՍՆ ներկայացրել է պայմանագրի կնքման համար անհրաժեշտը՝ ծրագրի 2020թ. հաշվետվությունը, ծրագրի 2021 թ. միջոցառումները՝ որպես կնքվող պայմանագրի հավելված։ Կրթահամալիրի կառավարման խորհուրդը հաստատել է կրթահամալիրի 2021թ. դրամական մուտքերի և ծախսերի նախահաշիվը՝ ծրագրի միջոցների հաշվառումով, որը ամբողջությամբ մանկավարժական աշխատողի աշխատավարձ է։ Կցում ենք 12.02.2021թ. 21-02-040 գրությունը, որով կրթահամալիրի խորհրդի նախագահը և կրթահամալիրի տնօրենի պաշտոնը կատարողը  խնդիրը ներկայացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին (հավելված 1)։  

Շարունակել կարդալ “Պաշտպանենք հանրակրթության մասնակցային կազմակերպման ֆինանսական մոդելը”

Մանկավարժական աշխատողների հավաք

Փետրվարի 13, ժամը՝ 10:00

Մասնակիցներ՝ «Նորարարական ծրագրեր հանրակրթությունում» ծրագրի աշխատողներ, դպրոցների, մասնախմբերի ղեկավարներ, կրթահամալիրի հիմնադիր մենթոր, կրթահամալիրի տնօրենի պ/կ, փոխտնօրեն

Օրակարգում՝

«Նորարարական ծրագրեր հանրակրթությունում» ծրագիր, 2021

Փետրվարյան տոմսարկղ

Փետրվարի 19՝ Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է

Փետրվարի 23՝ Թռիչք կկվի բնի վրայով

Տոմս ձեռք բերելու համար խնդրում ենք լրացնել հայտը:

Վերջնաժամկետը՝ փետրվարի 11, ժամը՝ 21:00

Խորհրդատու՝ Քնարիկ Ներսիսյան

Տոմսարկղ. փետրվար

Հարգելի՛ գործընկերներ, փետրվարի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու համերգ՝ Ճապոնիայի ժողովրդից:

Ականե Սակայի, դաշնամուր /Ճապոնիա
Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Վահան Մարտիրոսյան՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Ծրագրում՝
Մոցարտ
Դաշնամուրային կոնցերտ թիվ 9
Բիզե/ Շչեդրին
«Կարմեն-Սյուիտ» լարային նվագախմբի ևհարվածայինների համար
Տոմսերի արժեքը՝ 3000 և 5000դր.:

Տոմսերի համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

Խորհրդատու՝ Սվետա Ճաղարյան

Գրանցման վերջնաժամկետը՝ փետրվարի 2, ժամը՝ 19։00։