Տոմսարկղ․ հունվար

Հարգելի՛ գործընկերներ, Արհեստակցական կազմակերությունը վերսկսում է մշակութային միջոցառումներին տոմսերի տրամադրումը։

Հունվարի 29․ Թատրոն՝ Я здесЪ․ Ներկայացում մեծահասակների համար /ռուսերենով/։

Հունվարի 31․ Համերգ՝ Բեթհովեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 և Սիմֆոնիա թիվ 2

Խորհրդատու՝ Քնարիկ Ներսիսյան

Տոմսերի համար լրացնել հայտը։

Վերջնաժամկետը՝ հունվարի 22, ժամը՝ 19։00։

Կրթահամալիրի 2022-2024 թթ զարգացման ծրագիրը

Կարևոր գործ ունենք անելու։ Առաջարկում ենք, որ այսուհետ կրթահամալիրի զարգացման ծրագիրը լինի միասնական աշխատանքով ստեղծված։ Կրթահամալիրի 2022-2024 թթ զարգացման ծրագիրը մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված կրթահամալիրի մասնաճյուղերի, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի, մասնախմբերի ղեկավարներից։ Խմբի աշխատանքը համակարգում է կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը։ Խմբի կազմում լինելու, աշխատանքին մասնակցելու հնարավորություն ունի սեբաստացի կրթական համայնքի յուրաքանչյուր անդամ՝ իր առաջարկներով։ Խնդրում ենք լրացնել ձևաթուղթը՝ նշելով առաջարկները քննարկող, խմբագրող խմբի աշխատանքներին մասնակցելու Ձեր ցանկությունը, ծրագրին վերաբերող Ձեր առաջարկները։ Եթե Ձեր առաջարկների քանակն ավելի մեծ է, քան ձևաթղթում տրված հինգ առաջարկի հնարավորությունը, հարկ կլինի երկրորդ, երրորդ անգամ լրացնել ձևաթուղթը։ Խնդրում ենք արագ արձագանքել։

Շարունակել կարդալ

Հեղինակային կրթական ծրագիր 2021

Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար։ Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում. հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում. անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ. ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում։

Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։

Նախագիծ

Շարունակել կարդալ

Ուսուցչի լույսը

Սուրբ Ծննդյան ծեսի հրավեր՝ 2021թ. հունվարի 6

Ժամը 14:30-15:00` Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցի. Ուսուցչի լույսը սուրբծննդյան շարականներով:
Ժամը 15.00-ից` Ուսուցչի լույսը՝ կրթահամալիրի Կենտրոնում

Ծրագիրն՝ այստեղ։

Համակարգող՝ Ծեսերի լաբորատորիա

Լուսանկարը՝ Աշոտ Բլեյանի