Արհեստակցական կազմակերպության նախագահի, արհկոմիտեի ընտրության մասին

Հարգելի գործընկերներ, կրթահամալիրի աշխատողներ  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպության նախագահի, արհկոմիտեի լիազորությունների ժամկետը ավարտվում է 2020թ. սեպտեմբերին։ Շնորհակալություն կազմակերպության նախագահ Հերմինե Անտոնյանին, արհկոմիտեի անդամներ Հռիփսիմե Առաքելյանին, Սոնա Փափազյանին, Կարինե Մամիկոնյանին, Գոհար Սմբատյանին, Հասմիկ Թոփչյանին, Իրինա Ապոյանին, Կարինե Պետրոսյանին, Անահիտ Մելքոնյանին, Հասմիկ Մաթևոսյանին, Գրետա Սոխակյանին, Էդմոն Փաշինյանին նվիրումով աշխատանքի համար։  

Քանի որ կանոնադրության մեջ կարգավորված չէ կազմակերպության նախագահի առաջադրման հարցը, նախագահի, արհկոմի ընտրության հարցը, առաջարկում ենք, որ կրթահամալիրի աշխատողները հոկտեմբերի 4-5-ին սահմանված կարգով՝ հեռավար-առցանց, ֆիզիկական միջավայրում քննարկումներով, համաձայնությամբ, առաջադրեն արհկոմի կազմում իրենց թեկնածուներին.  

  • կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներից, Միջին և Ավագ դպրոցներից, քոլեջից՝ մեկական  անդամ (7 անդամ). 
  • կրթահամալիրի ուսումնական կենտրոնները՝ միասին,  կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը, մանկավարժության կենտրոնը, մանկավարժության լաբորատորիան՝ միասին՝ մեկական անդամ (2 անդամ). 
  • առաջադրված 9 աշխատողները, գործող արհոկոմիտեի, Հերմինե Անտոնյանի հետ հոկտեմբերի 6-ին ներկայացնի կանոնադրության լրացումներ, այդ թվում՝ արհկոմիտեի, նախագահի ընտրության մասին.  
  • կազմակերպությունը հոկտեմբերի 7-ի (14-ի) ժողովում ընդունի արհեստակացական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, հաստատի կազմակերպության կանոնադրության փոփոխությունննեգրը, ընտրի նոր նախագահ, արհկոմիտե… 

Հիշեցնում ենք, որ արհկոմիտեի կազմում կարող է առաջադրել, առաջադրվել, ինքնառաջադրվել, ընտրել, ընտրվել կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատողը, որ սահմանված կարգով անդամագրվել է կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությանը։  Կարևորը, որ արհկոմիտեի, նախագահի թեկնածու առաջադրվողը լինի անկողմնակալ, նախաձեռնող մարդ, չենթարկվի ազդեցությունների, իր որոշումներում կամայական չլինի։ Լավ կլինի, որ կապեր ունենա, որոնք կարող է օգտագործել ի շահ կազմակերպության, նրա զարգացման, բլեյան կրթական բաց ցանցի։

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան, Հերմինե Անտոնյան, Սուսան Մարկոսյան, Գևորգ Հակոբյան 

About Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s