Կրթահամալիրի աշխատողների մայիսի 20-ի ժողովի որոշում

2020թ. մայիսի 20-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների առցանց ժողովին ներկայացվեցին «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամ վերակազմակերպելու նախաձեռնությունը, կրթահամալիրի նոր կանոնադրության նախագիծը, կրթահամալիրի կառավարման խորհրդի կողմից նախաձեռնության և նախագծի հավանությունը, կրթահամալիրի տնօրենի դիմումը մանկավարժական աշխատողների ժողովին՝ կրթահամալիրի ղեկավարումը շարունակելու իր պատրաստակամության մասին, ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ժողովը որոշեց՝

  • համարել հասունացած կրթահամալիրի կանոնադրության փոփոխության պահանջը՝ համապատասխանեցնելով կրթահամալիրի ներկա վիճակին և զարգացմանը.
  • կրթահամալիրի հեղինակային մանկավարժության շարունակականությունը և տարածումը ապահովող ճանապարհ համարել կրթահամալիրի կազմակերպական-իրավական ձևի փոփոխությունը՝ պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպումը որպես պետական հիմնադրամ.
  • կրթահամալիրի կառավարման խորհրդի հետ դիմել կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարությանը «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամ վերակազմակերպելու առաջարկով:

 

Կրթահամալիրի մանկավարժական

աշխատողների ժողովի նախագահ՝                       Հերմինե Անտոնյան

About Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s