Կրթահամալիրի տնօրենի դիմումը աշխատողներին

Հարգելի գործընկերներ

Ես մայիսի 14-ին դիմել եմ կրթահամալիրի կառավարման խորհրդին, Սեբաստացի կրթական համայնքին դիմելուց առաջ դիմում եմ ձեզ, քանի որ հարցը վերաբերում է հեղինակային կրթական ծրագրի շարունակելիությանը, իսկ ծրագրի հեղինակները դուք եք՝ ձեզանից յուրաքանչյուրը։

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր հիմնադրման օրից՝ 1989 թվականից, գործել է որպես փորձարարական-հետազոտական միավորում՝ հեղինակային կրթական ծրագրերի իրականացման՝ մշակման, կազմակերպման-փորձարկման, տարածման առաքելությամբ: Տարիների ընթացքում մշակվել ու հղկվել են կրթական ծրագրերը՝ իրենց բովանդակությամբ, կազմակերպման ձևերով, շենքային, նյութական, ուսուցողական պայմաններով, բաց ու մշտապես զարգացող շրջակա միջավայրով, իր գործի հեղինակ մանկավարժական աշխատողների համերաշխ հավաքանիով։

Շարունակել կարդալ

Աչքալուսանք-պարգևատրում

95644729_931281123977889_8604866346452254720_n

Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը սիրով շնորհավորում է Աննա Ֆռանգյանին որդու ծննդյան առթիվ և պարգևատրում 35.000 ՀՀ դրամով:

Փոքրիկին մաղթում ենք առողջ, ուրախ մանկություն, Աննային՝ երջանիկ մայրություն։