«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն նախաձեռնությամբ հունվարի 24-ին, ժամը՝ 14:20-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում կկազմակերպվի հանդիպում: Բանկի աշխատակիցները կրթահամալիրի աշխատակիցներին կներկայացնեն բանկի կողմից առաջարկվող ծառայությունները՝ օրակարգում ներառելով աշխատավարձային նախագծի շրջանակներում արտոնյալ պայմաններով տրամադրվող վճարային քարտերի, վարկերի/վարկային գծերի, հիփոթեքային վարկերի, սպառողական անշարժ գույքի գրավով վարկերի և այլ բանկային ծառայություններից օգտվելու հնարավորությունները:
Մասնակիցները՝
- Սմբատ Պետրոսյան
- Կարինե Հակոբջանյան
- Ջուլիետա Սիմոնյան
- Հերմինե Անտոնյան