Հոկտեմբերի 29-ը ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հյուսիսային պողոտայի ու Աբովյան փողոցի խաչմերուկում ժամը 10:00-ից մինչև 17:00-ն անցորդների ուշադրությունն է հրավիրվել ինսուլտի կանխարգելման և առողջ ապրելակերպի խնդիրների վրա:
Կրթահամալիրի դասավանդողները մասնակցել են այդ միջոցառմանը և ստացել խորհրդատվություն «Էրեբունի» բժշկական կենտրոնի և «Հերացի» համալսարանական կլինիկայի մասնագետների կողմից: Ցանկացողներին բժիշկները չափում էին զարկերակային ճնշմումը, որոշում գլուկոզայի մակարդակը արյան մեջ, հարցաշարի միջոցով գնահատում ինսուլտի ռիսկերը, կատարում քնային զարկերակի դուպլեքս հետազոտություններ: