2018թ-ի հոկտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին տեղի է ունեցել XVII միջազգային մասնագիտացված՝ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2018» ցուցահանդեսը: Այն տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է: Մասնակցողները հնարավորություն են ունեցել ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման և վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումների հետ, լսել առաջատար մասնագետների կարծիքները և ստանալ արժեքավոր խորհուրդներ բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Մասնկացել եմ ցուցահանդեսին և մասնակիցներին բաժանել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բուկլետները՝ կրթահամալիրին ծանոթացնելու և հետագա հնարավոր համագործակցության համար: