Առողջ եղեք

Հուլիսի 18-ից մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 15:00-ից մինչև 18:00 «Շենգավիթ» բժշկական կենտրոնի «Սիրտ-անոթային» կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անվճար ստանալ խորհրդատվություն և անցնել հետազոտություններ։

Հասցե՝ Մանանդյան 9

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Advertisements

Աչքալուսանք-պարգեւատրում

35527316_1284425304994262_5958257273309495296_n

Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը սիրով շնորհավորում է  Ելենա Օհանյանին՝ իր նման նախշուն աղջիկ ունենալու համար և պարգևատրում 35.000 ՀՀ դրամով:

Առողջ եղեք

Հուլիսի 19-ից մինչև հուլիսի 27-ը «Apollon» բժշկական կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են ստանալ անվճար խորհրդատվություն նյարդաբան Վերա Անուշավանի Սարգսյանի մոտ:

Հասցե՝ Րաֆֆու 55

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Հանգիստ բնության գրկում

Ք. Ծաղկաձոր «Կեչի» հանգստյան տանը կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են հանգստանալ՝ վճարելով օրական 8000 դրամ (երեք անգամյա սնունդը ներառված է) կամ օրական 12000 դրամ սոց. փաթեթի շրջանակներում (երեք անգամյա սնունդը ներառված է): Մինչև երեք տարեկան երեխաների համար անվճար է: Մինչև տաս տարեկան երեխաների համար գործում է 50 տոկոս զեղչ:

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռ. 077 75 50 03

Առողջ եղեք

Հուլիսի 9-ից մինչև հուլիսի 19-ը Նյու-Մեդ ուրոգինեկոլոգիայի կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Մաքսիմովա Լիանան միայն կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների համար կիրականացնի անվճար խորհրդատվություն և նշանակում բուժման վերաբերյալ:

Հասցե՝ Աբովյան 54

Ցանկացողները ցուցակագրվեն Կարինե Հակոբջանյանի մոտ
Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

Հուլիսի 9-ին Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են ստանալ անվճար խորհրդատվություն։

Հասցե՝ Նորք-Մարաշ 9-րդ փողոց

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Հանգիստ բնության գրկում

Ք. Հանքավան «Մարմարիկ» հանգստյան տանը կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են հանգստանալ՝ վճարելով օրական 6000 դրամ (չորս անգամյա սնունդը ներառված է) կամ օրական 8000 դրամ` սոց. փաթեթի շրջանակներում (չորս անգամյա սնունդը ներառված է): Մինչև երեք տարեկան երեխաների համար անվճար է: «Մարմարիկ» հանգստյան տունը գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում և սոճիների անտառի հարևանությամբ:

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռ. 077 75 50 03