Հանգիստ բնության գրկում

Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Սևանի «Ժայռ» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են իրենց ամառային-ուսումնական հանգիստը անցկացնել հարմարավետ չորս տեղանոց տնակներում (տաք ջուր, առանձին սանհանգույց): Մեկ անձի վճարը օրական 5000 դրամ է (առանց սննդի):

Կան տնակներ (ջուրը և սան. հանգույցը դրսում), մեկ անձի վճարը օրական 1000 դրամ:

Սնունդը՝ ընդհանուր ճաշարանում (2-3 անգամ, որից մեկ անգամը սուրճ է և թխվածք)՝ օրական 3000 դրամ:

Առաջարկվում է նաև անվճար վրանային հանգստի տարածք (վրանները, անկողնային և սննդի համար նախատեսված պարագաները անհրաժեշտ է բերել)՝ օրական 300 դրամ սպասարկման վճարով։

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռ. 077 75 50 03

Advertisements

Առողջ եղեք

Մայիսի 22-ից մինչև մայիսի 29-ը «Ալֆալաբ» ախտորոշիչ լաբորատորիայում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անցնել արյան ընդհանուր անալիզի ստուգում զեղչված գնով։

Հասցե՝ Մամիկոնյանց 58

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Արհկոմիտեի նիստ (16.05.18)

Մայիսի 16-ին՝ ժամը 16:15, Ավագ դպրոցի ընթերցասրահում հրավիրվում է կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի նիստը:

Օրակարգում.

  • Կրթահամալիրի դասավանդող Աշոտ Տիգրանյանի բողոք-դիմումի քննարկումը:
  • Մայիսյան 13-րդ հավաքին կրթահամալիրի դասավանդողների մասնակցությունը:

ԴԻՄՈՒՄ

 

Առողջ եղեք

Մայիսի 14-ից մինչև մայիսի 29-ը «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անվճար անցնել գլյուկոզայի և խոլեսթերինի լաբորատոր հետազոտություններ:

Հասցե` Ռուբինյանց 2/5

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Հանգիստ բնության գրկում

 

Ք. Դիլիջանի «Սեն» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են հանգստանալ՝ վճարելով օրական 3000 դրամ (առանց սնունդի, սնունդը պատրաստելու բոլոր հարմարությունները կան): Մեծ խմբերի դեպքում մեկ անձի վճարը՝ 1000 դրամ: Մինչև 8 տարեկան 1 երեխան՝ անվճար, 2 և ավելի երեխաների համար վճարը 500 դրամ է:

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին

Հեռ. 077 75 50 03

Հանգիստ բնության գրկում

 

Ք. Դիլիջանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Գոշ գյուղում՝ «Մխիթար Գոշ» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են հանգստանալ՝ վճարելով օրական 3000 դրամ (առանց սնունդի, սնունդը պատրաստելու բոլոր հարմարությունները կան): Մեծ խմբերի դեպքում մեկ անձի վճարը՝ 1000 դրամ: Մինչև 8 տարեկան 1 երեխան՝ անվճար, 2 և ավելի երեխաների համար վճարը 500 դրամ է:

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին

Հեռ. 077 75 50 03

Հանգիստ բնության գրկում

Մայիս և հունիս ամիսներին Ք. Դիլիջանի «Հովք» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են հանգստանալ՝ վճարելով օրական 3000 դրամ (առանց սնունդի, սնունդը պատրաստելու բոլոր հարմարությունները կան): Մեծ խմբերի դեպքում մեկ անձի վճարը՝ 1000 դրամ: Մինչև 8 տարեկան 1 երեխան՝ անվճար, 2 և ավելի երեխաների համար վճարը 500 դրամ է:

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռ. 077 755003