Առողջ եղեք

Կրթահամալիրի դասավանդողները և բուժաշխատողները ծանոթացան <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի թերթոններին: Բժշկական կենտրոնը սոցիալական փաթեթի շահառուներին տրամադրում է բոլոր բժշկական ծառայությունները: Շահառուները հնարավորություն ունեն կատարել կանխարգելիչ բուժզննում, համակարգչային տոմոգրաֆիա, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ վիրահատական միջամտություններ, կաթվածների վիրահատական կանխարգելում, սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշում և բուժում, այդ թվում կորոնարոգրաֆիա, կորոնար անոթների ստենտավորում, ռիթմավար սարքերի տեղադրում և աբլացիա:
Ապահովագրական ընկերության կողմից հայտի հաստատումից հետո՝ կանխարգելիչ բուժզննման գործընթացը <<Էրեբունի>> բժշկական կենտրոնում տևում է մեկ օր, նույն օրը տրամադրվում է նաև համապատասխան տեղեկանքը:

About Արհեստակցական կազմակերպություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s