Առողջ եղեք

Դեկտեմբերի 20-ին Նյու-Մեդ ուրոգինեկոլոգիայի կենտրոնի բժիշկ-մաշկաբան Հարութ Տանիելյանը իրականացրել է հետազոտություն կրթահամալիրի դասավանդողների համար:

Advertisements

Առողջ եղեք

Դեկտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 29-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անցնել աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ախտորոշում կես գնով։

Ցանկացողները դիմեն՝ Կարինե Հակոբջանյանին, գրանցումը մինչև դեկտեմբերի 25-ը
Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

Դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ը մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ հայտարարվում է առողջապահական «Բաց դռների օր»: Ակցիայի շրջանակում կրթահամալիրի աշխատողները և դասավանդողները հնարավորություն կունենան հետազոտվելու և ստանալու մասնագիտական խորհրդատվություն հետևյալ մասնագետների կողմից՝ վիրաբույժ, ուռոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, քիթ-կոկորդ-ականջ նյարդաբան, սրտաբան: Ակցիան կանցկացվի ստորև ներկայացված բուժհաստատություններում՝ հետևյալ ժամանակացույցով.
«Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա – ժամը՝ 11:00-15:00
«Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ – ժամը՝ 11:00-15:00
«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ – ժամը՝ 11:00-15:00
«Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ – ժամը՝ 11:00-15:00
«Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ – ժամը՝ 11:00-15:00
«Կառլեն Եսայան» պոլիկլինիկա ՓԲԸ – ժամը՝ 11:00-15:00

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին:
Հեռ.077 75 50 03

Հանգիստ բնության գրկում

Դեկտեմբեր և հունվար ամիսներին Ք. Դիլիջանի «Հովք» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները կարող են հանգստանալ՝ վճարելով օրական 3000 դրամ (առանց սնունդի, սնունդը պատրաստելու բոլոր հարմարությունները կան): Մեծ խմբերի դեպքում մեկ անձի վճարը՝ 1000 դրամ: Մինչև 8 տարեկան 1 երեխան՝ անվճար, 2 և ավելի երեխաների համար վճարը 500 դրամ է:

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռ. 077 755003

Առողջ եղեք

Դեկտեմբերի 11-ին և 12-ին «Ալֆալաբ» ախտորոշիչ լաբորատորիայում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անցնել ցանկացած հորմոնի հետազոտությունը 3000 դրամով։

Հասցե՝ Մամիկոնյանց 58,

Ցանկացողները դիմեն՝ Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

Դեկտեմբերի 8-ից մինչև հունվարի 10-ը «INVITRO Armenia» բժշկական հետազոտությունների կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները զեղչված գնով կարող են անցնել վահանաձև գեղձի թիրոքսին ազատ (T4) և թիրեոտրոպ հորմոնի (ТТГ) լաբորատոր հետազոտություններ։

Հասցե՝ Կոմիտասի 7

Ցանկացողները դիմեն՝ Կարինե Հակոբջանյանին
Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

Կրթահամալիրի բուժաշխատողները և դասավանդողները ծանոթացան Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Մարդու պապիլոմային վարակի դեմ պատվաստում» թերթոններին: Թերթոնում ներկայացված են ուսուցիչների կողմից հաճախակի տրվող հարցերի պատասխանները: