2017թ-ի փետրվարի 24-ին, 25-ին, 26-ին տեղի է ունեցել XVI միջազգային մասնագիտացված «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2017» ցուցահանդեսը: Այն տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է: Մասնակցողները հնարավորություն են ունեցել ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման և վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումների հետ, լսել առաջատար մասնագետների կարծիքները և ստանալ արժեքավոր խորհուրդներ բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Մասնկացել եմ ցուցահանդեսին և մասնակիցներին բաժանել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բուկլետները՝ կրթահամալիրին ծանոթացնելու և հետագա հնարավոր համագործակցության համար: