ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2017

08  09

2017 թ-ի փետրվարի 24-ին, 25-ին, 26-ին XVI միջազգային մասնագիտացված «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2017» ցուցահանդեսի տաղավարներից մեկը ներկայացնում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շրջանավարտ, ”Armenian Society of Young Doctor Scientists” NGO հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ և ասպիրանտ՝ Տիգրան Արթուրի Ավագյանը իր գործընկերների հետ: «Երիտասարդ բժիշկ գիտնականների հայկական միություն» ՀԿ-ի նպատակն է իր գործունեությամբ նպաստել ՀՀ առողջապահական համակարգի զարգացմանը և կայացմանը, բժիշկների մասնագիտական վերապատրաստմանը և ինքնազարգացմանը, բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը, հիվանդությունների աճի նվազեցմանը և կանխարգելմանը։ Մեծ հպարտություն ենք ապրում, երբ հերթական անգամ մեր շրջանավարտներից մեկը հասնում է հաջողության։ Կեցցե՛ք Սեբաստացիներ։

About Արհեստակցական կազմակերպություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s