Փետրվարի 24-ին և 25-ին XVI միջազգային մասնագիտացված «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2017» ցուցահանդեսին բացի ծանոթանալուց Հայաստանի և այլ երկրների բժշկական, դեղագործական և ստոմատոլոգիական արդյունաբերության առաջատար ընկերություններին, կրթահամալիրի աշխատողները, ծնողները և շրջանավարտները կարողացել են նաև անցնել հետազոտություն, ստանալ խորհրդատվություն բարձրակարգ մասնագետների կողմից, քանի որ մի շարք բժշկական կազմակերպություններ ներկայացնում էին իրենց սարքավորումները և առաջարկում էին հենց տեղում դրանց միջոցով անվճար հետազոտվել: Ցուցահանդեսին մասնակցում էին գործունեության տարբեր ոլորտների և մասշտաբների 50-ից ավելի կազմակերպություններ՝ խոշոր բժշկական կենտրոններ և կլինիկաներ, դեղամիջոցներ արտադրող ընկերություններ, միջազգային խոշոր բրենդերի ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում՝ բժշկական ընկերություններ Ռուսատանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից: