Առողջ եղեք

Մարտի 1-ից մինչև մարտի 15-ը «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» աչքի կլինիկայում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անվճար անցնել ակնահատակի կոմպյուտերային հետազոտությունը:

 

Հասցե՝  Ֆուչիկի 30,

Ցանկացողները դիմեն՝ Կարինե Հակոբջանյանին

Հեռախոս՝ 077 75 50 03

Advertisements

Հանգիստ բնության գրկում

 

Փետրվարի 24, 25, 26-ին Ք. Դիլիջանի «Հովք» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողներ Սիմոնյան Ջուլիետան, Փիլոյան Նելլին և ավագ դպրոցի սովորողները հանգստացան՝ վճարելով օրական 1000 դրամ (առանց սնունդի, սնունդը պատրաստելու բոլոր հարմարությունները կային):

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2017

08  09

2017 թ-ի փետրվարի 24-ին, 25-ին, 26-ին XVI միջազգային մասնագիտացված «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2017» ցուցահանդեսի տաղավարներից մեկը ներկայացնում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շրջանավարտ, ”Armenian Society of Young Doctor Scientists” NGO հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ և ասպիրանտ՝ Տիգրան Արթուրի Ավագյանը իր գործընկերների հետ: «Երիտասարդ բժիշկ գիտնականների հայկական միություն» ՀԿ-ի նպատակն է իր գործունեությամբ նպաստել ՀՀ առողջապահական համակարգի զարգացմանը և կայացմանը, բժիշկների մասնագիտական վերապատրաստմանը և ինքնազարգացմանը, բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը, հիվանդությունների աճի նվազեցմանը և կանխարգելմանը։ Մեծ հպարտություն ենք ապրում, երբ հերթական անգամ մեր շրջանավարտներից մեկը հասնում է հաջողության։ Կեցցե՛ք Սեբաստացիներ։

Հետազոտություն ցուցահանդեսում

03 02

Փետրվարի 24-ին և 25-ին XVI միջազգային մասնագիտացված «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2017» ցուցահանդեսին բացի ծանոթանալուց Հայաստանի և այլ երկրների բժշկական, դեղագործական և ստոմատոլոգիական արդյունաբերության առաջատար ընկերություններին, կրթահամալիրի աշխատողները, ծնողները և շրջանավարտները կարողացել են նաև անցնել հետազոտություն, ստանալ խորհրդատվություն բարձրակարգ մասնագետների կողմից,  քանի որ մի շարք բժշկական կազմակերպություններ ներկայացնում էին իրենց սարքավորումները և առաջարկում էին հենց տեղում դրանց միջոցով անվճար հետազոտվել: Ցուցահանդեսին մասնակցում էին գործունեության տարբեր ոլորտների և մասշտաբների 50-ից ավելի կազմակերպություններ՝ խոշոր բժշկական կենտրոններ և կլինիկաներ, դեղամիջոցներ արտադրող ընկերություններ, միջազգային խոշոր բրենդերի ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում՝ բժշկական ընկերություններ Ռուսատանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից:

Էքսպո 2017

14 10  15 16 11

2017թ-ի փետրվարի 24-ին, 25-ին, 26-ին տեղի է ունեցել XVI միջազգային մասնագիտացված «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2017» ցուցահանդեսը: Այն տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է: Մասնակցողները հնարավորություն են ունեցել ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման և վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումների հետ, լսել առաջատար մասնագետների կարծիքները և ստանալ արժեքավոր խորհուրդներ բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Մասնկացել եմ ցուցահանդեսին և մասնակիցներին բաժանել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բուկլետները՝ կրթահամալիրին ծանոթացնելու և հետագա հնարավոր համագործակցության համար:

Աշխատողների ժողով

Փետրվարի 15-ին` ժամը 15:15, Սեբաստացի համերգասրահում հրավիրվում է աշխատողների ընդհանուր ժողով:
Օրակարգ՝

 

 

 

Առողջ եղեք

20161214_161759 _zfn0744

Փետրվար և մարտ ամիսներին «Հովարդ Կարապետյան» բժշկական բարեգործական, հասարակակական կազմակերպությունում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և ծնողները կարող են 5-14 տարեկան երեխաների համար օգտվել անվճար ատամնաբուժական ծառայությունից:
Հասցե՝ Նորքի այգիներ 180
Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին
Հեռ.՝ 077 75 50 03