Դիլիջանում

20161112_113547dscn0057 20161112_125414 dscn0070

Նոյեմբերի 12-ին` առավոտյան կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները դասավանդող Ապոյան Իրինայի և Կարինե Գրանտովնայի հետ բարձր տրամադրությամբ ճամփա ընկան դեպի Դիլիջան։ Ամբողջ ճանապարհին երգեցինք և խաղացինք։ Հասանք Հաղարծին վանական համալիր. տեսարանը հեքիաթային էր: Զբոսնեցինք համալիրի այգով, մտանք ներս, աղոթեցինք և նկարվեցինք։ Հաջորդ կայանատեղին Պարզ լիճն էր։ Այնտեղ տեսանք բադերին, որոնք լողում էին լճում։ Նրանք մեզ շատ գերեցին և մենք սկսեցինք նրանց անուններ դնել։ Լճի կողքին կար գեղեցիկ այգի։ Այգում կային ճոճարաններ, և մի պահ մենք ընկանք մանկության գիրկը։ Մի փոքր ճոճվելով հանգստացանք։ Հաճելի օրը շարունակեցինք անտառում, որտեղ էլ նշեցինք Մանեի և Գեորգիի ծնննդյան տոները։ Մեզ հետ բերել էինք տորթ և հյութեր, և նշեցինք տոնը։ Մեզանից հետո հավաքեցինք տարածքը և տարանք մեզ հետ ոչ միայն մեր թափոնները։ Օրը հիասքանչ անցավ։ Հետդարձին կրկին երգեր գուշակելով և դրանք երգելով ամփոփեցինք մեր օրը։

Հեղինակ՝ Արհեստակցական կազմակերպություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s