Առողջ եղեք

20140510115905371

Դեկտեմբերի 1-15-ը Կումուրյան պոդիատրիկ կլինիկայում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են ստանալ անվճար խորհրդատվություններ:

 

Հասցե`  Կոմիտաս 44

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին:

Հեռախոս՝ 077 75 50 03

Advertisements

Դիլիջանում

20161112_113547dscn0057 20161112_125414 dscn0070

Նոյեմբերի 12-ին` առավոտյան կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները դասավանդող Ապոյան Իրինայի և Կարինե Գրանտովնայի հետ բարձր տրամադրությամբ ճամփա ընկան դեպի Դիլիջան։ Ամբողջ ճանապարհին երգեցինք և խաղացինք։ Հասանք Հաղարծին վանական համալիր. տեսարանը հեքիաթային էր: Զբոսնեցինք համալիրի այգով, մտանք ներս, աղոթեցինք և նկարվեցինք։ Հաջորդ կայանատեղին Պարզ լիճն էր։ Այնտեղ տեսանք բադերին, որոնք լողում էին լճում։ Նրանք մեզ շատ գերեցին և մենք սկսեցինք նրանց անուններ դնել։ Լճի կողքին կար գեղեցիկ այգի։ Այգում կային ճոճարաններ, և մի պահ մենք ընկանք մանկության գիրկը։ Մի փոքր ճոճվելով հանգստացանք։ Հաճելի օրը շարունակեցինք անտառում, որտեղ էլ նշեցինք Մանեի և Գեորգիի ծնննդյան տոները։ Մեզ հետ բերել էինք տորթ և հյութեր, և նշեցինք տոնը։ Մեզանից հետո հավաքեցինք տարածքը և տարանք մեզ հետ ոչ միայն մեր թափոնները։ Օրը հիասքանչ անցավ։ Հետդարձին կրկին երգեր գուշակելով և դրանք երգելով ամփոփեցինք մեր օրը։

Առողջ եղեք

alfalab

Նոյեմբերի 23-ից «Ալֆալաբ» ախտորոշիչ լաբորատորիայում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անցնել վահանաձև գեղձի հորմոնների ախտորոշում, յուրաքանչյուր հետազոտության համար վճարելով 3400 դրամ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://goo.gl/30FYcn կայքը:

 

Հասցե՝  Մամիկոնյանց 58,

Ցանկացողները դիմեն՝ Կարինե Հակոբջանյանին,

Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

sonography

Նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 4-ը «Դիագնոստիկ» կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են  անվճար անցնել ներքին օրգանների սոնոգրաֆիա:

Հասցե՝  Սարյան 5,

Ցանկացողները դիմեն՝ Կարինե Հակոբջանյանին,

Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

Alfalab

Նոյեմբերի 11-ին «Ալֆալաբ» ախտորոշիչ լաբորատորիայում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են անցնել անվճար լաբարատոր ախտորոշում մինչև 3000 դրամ արժեքի շրջանակներում բոլոր տեսակի անալիզների համար։

Հասցե՝  Մամիկոնյանց 58,

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին:

Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

heraci

Նոյեմբերի 5, 12, 19 և 26-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են ստանալ անվճար խորհրդատվություն հետևյալ մասնագիտություններով.

 

  1. թոքաբանություն՝ Միքայել Զախարի Նարիմանյան, ԵՊԲՀ ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր,
  2. ՔԿԱ հիվանդություններ՝ Արթուր Կիմի Շուքուրյան, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  3. 3. վիրաբուժական հիվանդություններ՝ Մուշեղ Միսակի Միրիջանյան, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  4. կոլոպրոկտոլոգիա՝ Արմեն Միքայելի Մինասյան, ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր,
  5. մանկաբուժություն՝ Նունե Գևորգի Բաղդասարյան, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., դոցենտ,
  6. մաշկաբանություն և սեռավարակաբանություն՝ Կարեն Ռշտունի Բաբայան, մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  7. նյարդաբանություն՝ Հովհաննես Մորիսի Մանվելյան, նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  8. նյարդավիրաբուժություն՝ Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  9. սրտաբանություն՝ Հմայակ Սոսի Սիսակյան, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  10. էնդոկրինոլոգիա՝ Էդվարդ Նորայրի Թորոմանյան, էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.թ., դոցենտ,
  11. ակնաբուժություն՝ Արմեն Աբրահամի Շաքարյան, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.դ., պրոֆեսոր:

 

Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 60

 

Ցանկացողները կարող են դիմել Կարինե Հակոբջանյանին

Հեռ. 077 755003