Հոկտեմբերի սկզբին հանդիպել եմ «Սարանիստ» ապակե տարաների գործարանի տնօրինությանը և ձեռք եմ բերել պայմանավորվածություն, որի արդյունքում ստացել ենք հրավեր: Հոկտեմբերի 13-ին Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների սովորողների և դասավանդողներ Սահակյան Սուսաննայի և Մխիթարյան Գայանեի հետ գնացել ենք Աբովյան քաղաքում գտնվող «Սարանիստ» ապակե տարաների գործարան: Մենք ականատես եղանք բոլոր տեխնոլոգիական պրոցեսներին՝ սկսած վառարանից, որտեղ ապակին հալեցվում է մինչև 1550 ջերմասաստիճան, եփվում է և շիկացված վիճակում վառարանից բաժանվում է երկու սեկցիաների և հասնում է Ֆիդեր մեքենան, որը շիկացված ապակին բաշխում է կաթիլի տեսքով, կտրում է հատուկ մկրատով և ուղղարկում է հաջորդ փուլին: Սովորողները տեսան պատրաստ շշերի կոնվեյերը և ոչ պիտանի ապակե տարաների ոչնչացումը: Երեխաներին նվիրեցին «Նոյ» կոնյակի, գինու գունավոր և «Ջերմուկ» հանքային ջրի շշեր: Գործարանի աշխատողները շատ ուշադիր էին, ուղղեկցում էին մեզ և պատմում էին մանրամասն բոլոր պրոցեսների մասին: Շնորհակալություն հայտնեցի տնօրինությանը և բաժանեցի Կրթահամալիրի բուկլետները: https://www.youtube.com/watch?v=lNbsjsFZEDc