«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնի լաբորատորիայում

2 1 4 3

Սեպտեմբերի 10-ին հանդիպել եմ «ՆՈՐՄԵԴ»  բժշկական կենտրոնի տնօրեն Վալերի Աշոտի Ալթունյանին և ձեռք եմ բերել պայմանավորվածություն, որի արդյունքում ստացել ենք հրավեր: Սեպտեմբերի 30-ին ավագ դպրոցի սովորողների և դասավանդող Ասատրյան Անուշի հետ գնացել ենք «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոն: Կրթահամալիրի  սովորողները  պարոն Ալթունյանից հարցազրույց  վերցրեցին: Մենք ծանոթացանք  ժամանակակից  սառնարանային սարքավորումներին,  բազմանշանակ լաբորատորիաներին, որոնք հագեցված են ավտոմատ անալիզատորներով  և  սարքավորումներով, տեսանք վիրահատական բլոկը, որտեղ ամեն ինչը նախատեսված է նաև սահմանափակ կարողություններով մարդկանց համար, նույնիսկ կա հատուկ սարքավորում անհապաղ օգնություն կանչելու համար: Կրթահամալիրի սովորող Իսահակյան Վալերին ցանկություն հայտնեց իմանալ իր արյան խումբը և կարգը: Մենք բոլորս ականատես եղանք այդ գործընթացին: Այս ամենը շատ հետաքրքիր էր կենսաբանություն սիրող սովորողներին: Շնորհակալություն բժշկական կենտրոնի բոլոր աշխատողներին:

About Արհեստակցական կազմակերպություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s