«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնի լաբորատորիայում

2 1 4 3

Սեպտեմբերի 10-ին հանդիպել եմ «ՆՈՐՄԵԴ»  բժշկական կենտրոնի տնօրեն Վալերի Աշոտի Ալթունյանին և ձեռք եմ բերել պայմանավորվածություն, որի արդյունքում ստացել ենք հրավեր: Սեպտեմբերի 30-ին ավագ դպրոցի սովորողների և դասավանդող Ասատրյան Անուշի հետ գնացել ենք «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոն: Կրթահամալիրի  սովորողները  պարոն Ալթունյանից հարցազրույց  վերցրեցին: Մենք ծանոթացանք  ժամանակակից  սառնարանային սարքավորումներին,  բազմանշանակ լաբորատորիաներին, որոնք հագեցված են ավտոմատ անալիզատորներով  և  սարքավորումներով, տեսանք վիրահատական բլոկը, որտեղ ամեն ինչը նախատեսված է նաև սահմանափակ կարողություններով մարդկանց համար, նույնիսկ կա հատուկ սարքավորում անհապաղ օգնություն կանչելու համար: Կրթահամալիրի սովորող Իսահակյան Վալերին ցանկություն հայտնեց իմանալ իր արյան խումբը և կարգը: Մենք բոլորս ականատես եղանք այդ գործընթացին: Այս ամենը շատ հետաքրքիր էր կենսաբանություն սիրող սովորողներին: Շնորհակալություն բժշկական կենտրոնի բոլոր աշխատողներին:

Advertisements

Օգնենք բնությանը

14466206_1242193672517756_1269512936_o 14489700_1245617445508712_7354765_o14408184_1242195129184277_1936154280_o 14408166_1242195425850914_2115751695_o

Մայիսի 12-ին հանդիպել եմ Armenia Tree Project-«Էյ  Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը և ձեռք եմ բերել պայմանավորվածություն, որի արդյունքում ստացել ենք հրավեր: Սեպտեմբերի 23-ին ավագ դպրոցի սովորողների  և դասավանդողներ՝ Սահակյան Սուսաննայի և Մխիթարյան Գայանեի հետ  գնացել ենք  «Karin» ծառատունկի վայր: Մասնակցեցինք շնորհանդեսին, որտեղ ներկայացվեցին  Armenia Tree Project-«Էյ  Թի Փի» բարեգործական հիմնադրամի  միջոցով կատարված կանաչապատման աշխատանքները: Կրթահամալիրի սովորողները տարածքում ծանոթացան հետաքրքիր և քիչ տարածված  ծառատեսակներին,  բույսերի ոռոգման հատուկ սարքին,  օգնեցինք աշխատողներին հավաքել սերմեր և  հանդիպման վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: https://www.youtube.com/watch?v=001NSwbh2SU

Արձանագրություն (20.09.16)

14407610_1853075388255700_583912099_n

Սեպտեմբերի 20-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ Արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի  հերթական նիստը: Հարգելի պատճաներով բացակայում էին Խորեն Հազարումյանը, Կարինե Պետրոսյանը և Անահիտ Մելքոնյանը : Նիստի ժամանակ, Շարունակել կարդալ

Առողջ եղեք

maxresdefault

Կարգին Օպտիկսը նախաձեռնում է ‹‹Լավ տեսողություն մեր երեխաներին›› նախագիծը:

Մինչև սեպտեմբերի  30-ը կարող եք ստուգել երեխաների տեսողությունը:

 

Հասցե՝ Խանջյան 41

 

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին:

Հեռախոս  077 75 50 03

Արհկոմիտեի նիստ (20.09.16)

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15:15, Ավագ դպրոցի ընթերցասրահում հրավիրվում է կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի նիստը:

Օրակարգում.

  1. Օգոստոսի ֆինանսական հաշվետվություն
  2. Կանոնադրության լրամշակված տարբերակի ներկայացում․կանոնադրությունպայմանագիր
  3. Ընթացիկ հարցեր:

Առողջ եղեք

20160826_123358

Սեպտեմբերի 8-ին և 9-ին բժշկական կենտրոնում իրականացվում է վահանագեղձի սոնոգրաֆիա և բժշկական խորհրդատվություն անվճար: Գլխի պարանոցի դուպլեքսը՝ 50% զեղչով, 5000 դրամ: Կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները կարող են հետազոտվել:

Ցանկացողները ցուցակագրվեն Կարինե Հակոբջանյանի մոտ:

Հեռախոս՝ 077 75 50 03

Առողջ եղեք

14203040_1219826898087767_540489900_o

Սեպտեմբերի 6-ից  «Apollon» բժշկական կենտրոնում  կրթահամալիրի  դասավանդողները և աշխատողները կարող են ստանալ անվճար խորհրդատվություն նյարդաբան Վերա Անուշավանի Սարգսյանի մոտ:

Հասցե՝ Րաֆֆու 55

Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին:

Հեռախոս՝ 077 75 50 03