Արձանագրություն (9.03.16)

2 3

Մարտի 9-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ Արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի  հերթական նիստը: Հարգելի պատճաներով բացակայում էին Հասմիկ Մաթևոսյանը և Շարունակել կարդալ

Առողջ եղեք

IMG_3434-1024x683

Մարտի 4-ին, 5-ին, 6-ին մասնակցել եմ Երևան էքսպո կենտրոնում կայացավ «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

Արհկոմիտեի նիստ (9.03.16թ)

Մարտի 9-ին՝ ժամը 16:15, Ավագ դպրոցի ընթերցասրահում հրավիրվում է կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի նիստը:

Օրակարգում.

  1. Հունվար, փետրվար ամիսների ֆինանսական հաշվետվություն:
  2.  Նախագծերի ներկայացում:
  3. Այլ հարցեր:

Շնորհավորանք և պարգևատրում

cropped-arh_262.jpg

Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը սիրով շնորհավորում է  Դպրոց-պարտեզի տնտեսուհի Մարինե Ավետիսյանին ծննդյան հոբելյանի առթիվ՝ ցանկանալով առողջություն, երջանկություն և ուրախ կյանք:

Երկարատև ու բարեխիղճ աշխատանքի համար  արհեստակցական կազմակերպության կողմից Մարինե Ավետիսյանը պարգևատրվում  է 50000 ՀՀ դրամով:

Առողջ եղեք

image-02-03-16-02-44

Մարտի 3-ին հնարավորություն ունեք այցելեք միջազգային մասնագիտացված «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի և այլ երկրների  բժշկական, դեղագործական և ստոմատոլոգիական արդյունաբերության առաջատար ընկերություններ: Այն է՝ գործունեության տարբեր ոլորտների և մասշտաբների 50-ից ավելի կազմակերպություններ՝ խոշոր բժշկական կենտրոններ և կլինիկաներ, դեղամիջոցներ արտադրող ընկերություններ, միջազգային խոշոր բրենդերի ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում՝ բժշկական ընկերություններ Ռուսատանի Դաշնությունից և Բելառուսիայից: Դուք կարող եք բացի ցուցահանդեսին ծանոթանալուց, նաև ստանալ խորհրդատվություն բարձրակարգ մասնագետների կողմից, անցնել հետազոտություն, քանի որ մի շարք բժշկական կազմակերպություններ ներկայացնում են իրենց սարքավորումները և առաջարկում եմ հենց տեղում դրանց միջոցով անվճար հետազոտվել:

Հասցե՝ Ադամյան 1

Հեռախոս՝ 077 75 50 03

Կարինե Հակոբջանյան

Առողջ եղեք

image-02-03-16-02-44-4 image-02-03-16-02-44 image-02-03-16-02-43-1

2016թ-ի մարտի 1-ին, 2-ին, 3-ին տեղի է ունեցել միջազգային մասնագիտացված «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսը, որը կայացել է «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերության և ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ: Այն տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է: Մասնակցողները հնարավորություն են ունեցել ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման և վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումների հետ, լսել առաջատար մասնագետների կարծիքները և ստանալ արժեքավոր  խորհուրդներ բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Մասնկացել եմ ցուցահանդեսին և մասնակիցներին բաժանել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բուկլետները՝ կրթահամալիրին ծանոթացնելու և հետագա հնարավոր համագործակցության համար: