«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ արհեստակցական կազմակերպության հաշվետվությունը 2013-2014 ուս.տարի

Հուլիս և օգոստոս ամիսներին դասավանդողները և աշխատողները մատչելի գներով հանգստացան Հանքավանի       «Խոտորջուր» հանգստյան տանը:

Առողջության վերականգման նպատակով աջակցել ենք կրթահամալիրի մի խումբ աշխատողների:

Կրթահամալիրի արհմիությունը դիմել է նամակ-խնդրանքով մի գործարարի և ստացել ենք օգնություն:Կատարվել է  դասավանդողի սրտի անոթների ստենտավորում և առողջության ապահովագրության փաթեթի գումարը ամբողջությամբ մնացել է հետագա բուժման նպատակների համար:

Սեպտեմբեր և  հոկտեմբեր  ամիսներին   «Delta Clinic»  բժշկական կենտրոնում իրականացվել է կրթահամալիրի դասավանդողների  և աշխատողների լյարդի ֆունկցիոնալ ստուգում, վահանագեղձի  և մակաբույծների հետազոտություն: Ստուգումն ու հետազոտությունն իրականացվել են անվճար:

Կրթահամալիրում աշխատում է «Ուսուցչի ժպիտ» ստոմատոլոգիական ծրագիրը: Մասնակցում են բոլոր կարիք ունեցող դասավանդողները:

Նոյեմբեր ամսին «DELTA CLINIC» բժշկական կենտրոնում բժիշկ-կինեզիոթերապևտ Մկրտչյան Գագիկի կողմից իրականացվել են անվճար կոնսուլտացիաներ կրթահամալիրի դասավանդողների, աշխատողների և սովորողների համար:

Դեկտեմբեր ամսին Հակոբջանյան Կարինեն, Սահակյան Սուսաննան  սովորողների հետ այցելել են  Աղի Հանք, որտեղ ծանոթացել են արտադրությանը և տեղեկացել են  աղի, աղից պատրաստված լուսամփոփի ու Աղի Հանքի դրական ազդեցությանը առողջության վրա:

Իրականացվել է կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների առողջության ապահովագրությունը:  «RIMA TRAVEL» տուրիստական գործակալության միջոցով դասավանդողները դեկտեմբեր ամսին հանգստացան «Արզնի» և Դիլիջանի  «Diligence»  հանգստյան գոտիներում:

Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Հայաստանի Դուքենդոյի Ֆեդերացիայի  «Կենտրոն» մասնաճյուղի հետ միասին կրթահամալիրի դասավանդողներին հատկացրել են ներկայացման տոմսեր, գումարը փոխանցվել է վատառողջ երեխայի (Սարգիս Գարախանյանի) առողջությունը վերականգնելու նպատակով:

Փետրվարի 19-ից մինչև մարտի 19-ը Նյու-Մեդ ուրոգինեկոլոգիայի կենտրոնի բժիշկ-մաշկաբան Հարութ Տանիելյանը իրականացրել է անվճար հետազոտություններ կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների համար:

Փետրվարի 19-ից մինչև մարտի 19-ը Ուրոլոգիայի կենտրոնի բժիշկ-ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը իրականացրել է անվճար կոնսուլտացիաներ  կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների համար:

«Առաջինը երեխաներին» հասարակական կազմակերպությունը մեր  կրթահամալիրը ընդգրկել է  առողջապահության գծով  ծրագրում: «Արաբկիր» բժշկական կենտրոնի ծրագրի ղեկավարներ Մարինա Մելքումովայի,  Սերգեյ Գերասիմի Սարգսյանի պայմանավորվածությամբ  «Արաբկիր»  բժշկական կենտրոնի  մասնագետները   «Հատուկ կարիքով դեռահասների և իրենց ընտանիքների առողջության, վերաարտադրողության և առողջ ապրելակերպի պահպանման մասին տեղեկացվածության բարձրացում» ծրագրի շրջանակում

աշխատանքներ են անցկացրել  հոկտեմբերի 17-ից մինչև 22-ը կրթահամալիրի սովորողների  և ծնողների հետ: Ծրագիրը արժանացել է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հավանությանը: Ծրագիրը նորարարական է, չունի անալոգներ:

Երկրորդ բուժմիավորման Ցավային սինդրոմների բաժանմունքի բժիշկ-նյարդաբան Նելլի Շիգանյանը  իրականացրել է անվճար կոնսուլտացիաներ միայն կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների համար ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը:

«Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի» բուժ. գծով տնօրեն, բ.գ.թ.Վարդան Ռափյանը անվճար իրականացրել է պրոֆիլակտիկ հետազոտություն և կոնսուլտացիա միայն կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների համար ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը:

«Բժշկական առաքելություն երեխաներին» կազմակերպությունը(Փաթերսոն, Նյու-Ջերսի, ԱՄՆ), «Արաբկիր» բժշկական  կենտրոնը, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը ապրիլի 19-ին, ժամը 17:15-19:30-ին կազմակերպել էր միջազգային հեռուստակոնֆերանս «Թվային մեդիաների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության զարգացման վրա» թեմայով:
Կրթահամալիրի Արհմիության նախագահի տեղակալ Կարինե Հակոբջանյանը ևս ներկա էր կոնֆերանսին, ներկայացրեց կրթահամալիրը և հյուրերին բաժանեց  կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները:

Կրթահամալիրի Արհմիության նախաձեռնությամբ ք. Դիլիջանի «Ռուբինյանց տուն» հանգստյան գոտում մեր դասավանդողները, աշխատողները և սովորողները հանգստացել են մայիս ամսին :Շրջանավարտները հանգստացել են և նշել են իրենց ավարտական երեկոն:

Անց են կացվել տարբեր միջոցառումներ՝ ծննդյան օրեր, մայրերի և նորածինների տոն, Նոր տարի, գեղեցկության օր և այլն:

Պարբերաբար հրավիրվել են արհմիության խորհրդի նիստերը և աշխատողների ժողովները:

Բոլոր աշխատանքների և միջոցառումների արձագանքները տեղադրվել են  mskh.am  կայքում:

«Մխիթար Սեբաստացի»

կրթահամալիրի արհմիության            Հակոբջանյան Կարինե

նախագահի տեղակալ՝

Advertisements

About Արհեստակցական կազմակերպություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s