2012-2013 ուս.տարի
Սեպտեմբեր ամսին կրթահամալիրի դասավանդողները մասնակցեցին հանդիպման «Ոսկրածույծի բանկի դոնոր» կազմակերպության մասնագետների հետ «Մեդիա կենտրոնում»: Կրթահամալիրի մոտ հարյուր դասավանդող հետազոտվեցին և դարձան ոսկրածույծի բանկի դոնոր:
Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին «Delta Clinic» բժշկական կենտրոնում իրականացվել է կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների լյարդի ֆունկցիոնալ ստուգում, վահանագեղձի և ողնաշարի հետազոտություն: Ստուգումն ու հետազոտությունն իրականացվել են անվճար:
Դեկտեմբեր ամսին «Delta Clinic» բժշկական կենտրոնում ստուգվել են կրթահամալիրի բոլոր սովորողները՝ մակաբույծների հայտնաբերման նպատակով: Դասավանդողները անցան սոնոգրաֆիա և ցանկացողները հետազոտվեցին մակաբույծների հայտնաբերման համար:
Փետրվարի 20-ին և 21-ին կրթահամալիրում անց է կացվել սովորողների տեսողության ստուգում «Լույս հայի աչքերին» ծրագրով: Ծրագրի ղեկավար՝ Եղիազարյան Նունե: Տարրական դասարաններում ստուգվել են բոլոր սովորողները, միջին եւ ավագ դպրոցից երեք հարյուր տաս սովորող: Այս ծրագրի անդրադարձը հոդվածով լույս է տեսել «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:
Կրթահամալիրում աշխատում է «Ուսուցչի ժպիտ» ստոմատոլոգիական ծրագիրը: Մասնակցում են բոլոր կարիք ունեցող դասավանդողները:
Մարտ ամսին ավագ դպրոցի դասավանդողները մասնակցել են «VIP GROUP» առողջապահության սեմինարին և ցանկացողները դիմել են այդ կազմակերպության բժիշկներին:
Ապրիլ ամսին ճարպակալման դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցիչները կրթահամալիրի աշխատակիցներին զննեցին եւ անցկացրեցին կոնսուլտացիաներ առողջ ապրելակերպի վերաբերյալ:
Մայիս ամսին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Կրթահամալիրի մայր դպրոցում և Նոր դպրոցում անցկացրել են դասավանդողների և աշխատողների բուժզննում: Ստուգել են տեսողության սրությունը, ներակնային ճնշումը, կատարվել են աչքի օֆթալմոսկոպիա, ակնահատակի զննում և կոնսուլտացիա: Ծրագրի ղեկավար` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Պետրոսյան Հայկ Հայկի:
Ամռանը կրթահամալիրի աշխատողների 30 ընտանիք մատչելի գներով հանգստացան Հանքավանի «Խոտորջուր» հանգստյան տանը:
Ուսուցիչների բնակարանային հարցերի կարգավորման համար դիմել ենք հանրապետության նախագահին, վարչապետին և արդյունքում Ավան եւ Զեյթուն թաղամասերում կառուցվում են սոցիալական բնակարաններ ուսուցիչների համար:
Առողջության վերականգնման նպատակով աջակցել ենք կրթահամալիրի մի խումբ դասավանդողների եւ աշխատողների:
Անց են կացվել տարբեր միջոցառումներ` ծննդյան օրեր, մայրերի և նորածինների տոն, Նոր տարի, գեղեցկության օր և այլն:
Պարբերաբար հրավիրվել են արհմիության խորհրդի նիստերը և աշխատողների ժողովները:
Բոլոր աշխատանքների և միջոցառումների արձագանքները տեղադրվել են mskh.am կայքում:
«Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիրի արհմիության Հակոբջանյան Կարինե
նախագահի տեղակալ՝