Արհեստակցական կազմակերպության 2010-2015թթ. հաշվետվություն

Արհեստակցական կազմակերպություն

2010-2015թթ.

Ամփոփ հաշվետվություն

hachnetvutyun-2010-15

Advertisements

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ արհեստակցական կազմակերպության հաշվետվությունը 2014-2015թ.թ.

  • Երկրորդ բուժմիավորման Ցավային սինդրոմների բաժանմունքի բժիշկ-նյարդաբան Նելլի Շիգանյանը հունվարի 15-ից մինչև փետրվարի 1-ը իրականացրել է անվճար կոնսուլտացիաներ միայն կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների համար:
  • «ԻՄՄԱ» բժշկական կենտրոնում հունվարի 8-16-ը իրականացվել է վահանագեղձի կամ/և  լյարդի հետազոտություն (սոնոգրաֆիա): Կրթահամալիրի դասավանդողները ստուգումն անցել են անվճար:

Շարունակել կարդալ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ արհեստակցական կազմակերպության հաշվետվությունը 2013-2014 ուս.տարի

Հուլիս և օգոստոս ամիսներին դասավանդողները և աշխատողները մատչելի գներով հանգստացան Հանքավանի       «Խոտորջուր» հանգստյան տանը:

Առողջության վերականգման նպատակով աջակցել ենք կրթահամալիրի մի խումբ աշխատողների:

Կրթահամալիրի արհմիությունը դիմել է նամակ-խնդրանքով մի գործարարի և ստացել ենք օգնություն:Կատարվել է  դասավանդողի սրտի անոթների ստենտավորում և առողջության ապահովագրության փաթեթի գումարը ամբողջությամբ մնացել է հետագա բուժման նպատակների համար: Շարունակել կարդալ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ արհեստակցական կազմակերպության հաշվետվությունը 2012-2013

Hashvetvutyun 2012-2013

2012-2013 ուս.տարի

Սեպտեմբեր ամսին կրթահամալիրի դասավանդողները մասնակցեցին հանդիպման  «Ոսկրածույծի բանկի դոնոր» կազմակերպության մասնագետների հետ «Մեդիա կենտրոնում»: Կրթահամալիրի մոտ հարյուր դասավանդող հետազոտվեցին և դարձան ոսկրածույծի բանկի դոնոր:

Հոկտեմբեր  եւ նոյեմբեր ամիսներին «Delta Clinic» բժշկական կենտրոնում իրականացվել է կրթահամալիրի դասավանդողների  և աշխատողների լյարդի ֆունկցիոնալ ստուգում, վահանագեղձի  և ողնաշարի հետազոտություն: Ստուգումն ու հետազոտությունն իրականացվել են անվճար:

Դեկտեմբեր ամսին «Delta Clinic»  բժշկական կենտրոնում ստուգվել են կրթահամալիրի բոլոր սովորողները՝ մակաբույծների հայտնաբերման նպատակով: Դասավանդողները անցան սոնոգրաֆիա և ցանկացողները հետազոտվեցին մակաբույծների հայտնաբերման համար:

Փետրվարի 20-ին և 21-ին կրթահամալիրում անց է կացվել սովորողների տեսողության ստուգում «Լույս հայի աչքերին» ծրագրով: Ծրագրի ղեկավար՝ Եղիազարյան Նունե: Տարրական դասարաններում ստուգվել են բոլոր սովորողները, միջին եւ ավագ դպրոցից երեք հարյուր տաս սովորող: Այս ծրագրի անդրադարձը հոդվածով լույս է տեսել «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:

Կրթահամալիրում աշխատում է «Ուսուցչի ժպիտ» ստոմատոլոգիական ծրագիրը: Մասնակցում են բոլոր կարիք ունեցող դասավանդողները:

Մարտ ամսին ավագ դպրոցի դասավանդողները մասնակցել են «VIP GROUP» առողջապահության սեմինարին և ցանկացողները դիմել են այդ կազմակերպության բժիշկներին:

Ապրիլ ամսին ճարպակալման դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցիչները կրթահամալիրի աշխատակիցներին զննեցին եւ անցկացրեցին կոնսուլտացիաներ առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Մայիս ամսին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Կրթահամալիրի մայր դպրոցում և Նոր դպրոցում անցկացրել են դասավանդողների և աշխատողների բուժզննում: Ստուգել են տեսողության սրությունը, ներակնային ճնշումը, կատարվել են աչքի օֆթալմոսկոպիա, ակնահատակի զննում և կոնսուլտացիա: Ծրագրի ղեկավար` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Պետրոսյան Հայկ Հայկի:

Ամռանը կրթահամալիրի աշխատողների 30 ընտանիք մատչելի գներով հանգստացան Հանքավանի «Խոտորջուր» հանգստյան տանը:

Ուսուցիչների բնակարանային հարցերի կարգավորման համար դիմել ենք հանրապետության նախագահին, վարչապետին և արդյունքում Ավան եւ Զեյթուն թաղամասերում կառուցվում են սոցիալական բնակարաններ ուսուցիչների համար:

Առողջության վերականգնման նպատակով աջակցել ենք կրթահամալիրի մի խումբ դասավանդողների եւ աշխատողների:

Անց են կացվել տարբեր միջոցառումներ` ծննդյան օրեր, մայրերի և նորածինների տոն, Նոր տարի, գեղեցկության օր և այլն:

Պարբերաբար հրավիրվել են արհմիության խորհրդի նիստերը և աշխատողների ժողովները:

Բոլոր աշխատանքների և միջոցառումների արձագանքները տեղադրվել են  mskh.am  կայքում:

«Մխիթար Սեբաստացի»

կրթահամալիրի արհմիության            Հակոբջանյան Կարինե

նախագահի տեղակալ՝

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ 5 հատիկ սալոր ենք ուտում

salor

Սալորը հայտնի է՝ որպես բնական մուլտիվիտամին, սակայն շատերն այն կանոնավոր օգտագործելու սովորություն չունեն:

Explorehealthyfood կայքը ներկայացրել է մի քանի դրական փոփոխություններ, որոնք կզգաք ձեր օրգանիզմում, եթե օրական 5 հատ սալոր ուտեք:

Մեկ սալորը պարունակում է 84% ջուր, 0.6% պրոտեին, 10% կարբոհիդրատներ, 2.1գ մանրաթելեր: Ի հավելումն՝ սալորն ունի ցածր կալորիականություն և մեծ քանակությամբ վիտամիններ A, C և E, կալցիում, մագնեզիում և կալիում: Եթե օրական 5 սալոր ուտեք, ահա թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմում:

1. Կիջնի արյան մեջ շաքարի մակարդակը- Սալորն ունի ցածր կարբոհիդրատային ինդեքս, ինչը նշանակում է, որ  ան կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնում 2-րդ տեսակի շաքարախտի ռիսկը:

2. Կլավանա հիշողությունը- Եթե օրական 5սալոր ուտեք, կազատվեք ազատ ռադիկալների  բացասական ազդեցությունից, որոնք ազդում են հիշողության վրա:

3. Կպաշտպանեք սիրտը-  Մեկ թարմ սալորը պարունակում է 113 գր կալիում՝ հանքանյութ, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը՝ այսպիսով նվազեցնելով սրտի կաթվածի ռիսկը:

4. Կլավացնեք և կպաշտպանեք մարսողական համակարգը-  Սալորը հրաշալի միջոց է մարսողությունը լավացնելու համար: Ամբողջ տարի սալոր ուտելու համար, դրանք թրջեք եռացրած ջրի մեջ և սառեցրեք  սառցախցիկում:

5. Կամրացնեք ոսկորները- Ֆլորիդայի և Օկլահոմայի համալսարաններում հետազոտություններ են անցկացրել, որոնց  մասնակցել են 2խմբի կանայք, հետազոտությունը տևել է 12 ամիս: Խմբերից մեկի կանայք  օրական 100գ սալորի չիր են կերել, իսկ մյուս  խմբի կանայք՝ 100 գ չորացրած խնձոր:  Երկու խմբերն էլ փորձարկման ընթացքում ստացել են կալցիումի և վիտամին D-ի հավելումներ: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ սալորը դրական ազդեցություն ունի ոսկորների աճի և ամրության վրա:

6. Կլավացնեք տեսողությունը- Սալորը շատ կարևոր է աչքերի համար: Ֆիտո սննդարար տարրերը, որոնք առկա են սալորի մեջ, նվազեցնում են մակուլադիստրոֆիայի առաջացման ռիսկը, հիվանդություն, որը հանդիպում է հիմնականում մեծահասակների մոտ:

Նյութը` Լիլիթ Հարությունյանի

Աղբյուրը՝ 168.am