Ապրիլի 27-ին Դպրոց-պարտեզում և Հիմնական դպրոցում, բոլոր սովորողների, դասավանդողների և աշխատողների ողնաշարի զննում են անցկացրել « ՀԵՐԱՑԻ » թիվ 1 Համալսարանական Կլինիկական Համալիրի մանկական վնասվածքաբան — օրթոպեդ, բ.գ.թ. Աշոտ Էդուարդի Բախշեցյանը, վնասվածքաբան — օրթոպեդ Էդուարդ Հրանտի Սարգսյանը և « IZMIRLIAN »
բժշկակական կենտրոնի վնասվածքաբան — օրթոպեդ Զավեն Բեգլարյանը:
Ապրիլի 28-ին մասնագետները աշխատել են Գեղարվեստի դպրոցում:
Այս ծրագիրը կշարունակի գործել մինչև ապրիլի 30-ը, կրթահամալիրի բոլոր դպրոցներում:
Շնորհակալություն ենք հայտնում « IZMIRLIAN » բժշկակական կենտրոնի պրոֆեսոր Արմեն Գերասիմի Չարչյանին և բոլոր մասնագետներին: