Առողջ եղեք

Ապրիլի 30-ին Մայր դպրոցում Միջին և Ավագ դպրոցի սովորողների, դասավանդողների և աշխատողների մոտ կատարվել է սկրինինգ հետազոտություն՝ ոսկրամկանային համակարգի ախտաբանական շեղումների առկայության նպատակով: Մասնագետներն ուշադրություն էին դարձնում ողնաշարի, վերին և ստորին վերջույթների առկա շեղումներին և անհրաժեշտության դեպքում տրվում էին խորհուրդներ սովորողներին և դասավանդողներին: Ըստ արդյունքների՝ կրթահամալիրի բուժքույրերը կաշխատեն ծնողների հետ:

Ապրիլի 29-ին  մասնագետները աշխատել են Նոր դպրոցում:

Կրթահամալիրում բարեխիղճ և արդյունավետ աշխատել են «​Հերացի» թիվ 1​ համալսարանական կլինիկական համալիրի մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.թ. Աշոտ Էդուարդի Բախշեցյանը, վնասվածքաբան-օրթոպեդ Էդուարդ Հրանտի Սարգսյանը և «Իզմիրլյան» բժշկակական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Զավեն Հովսեփի Բեգլարյանը:
Շնորհակալություն ենք հայտնում «Իզմիրլյան» բժշկակական կենտրոնի պրոֆեսոր Արմեն Գերասիմի Չարչյանին և բոլոր մասնագետներին:fullsizerender_2 fullsizerender_2_2 fullsizerender_3 fullsizerender_4

Advertisements

Առողջ եղեք

Ապրիլի 27-ին Դպրոց-պարտեզում և Հիմնական դպրոցում, բոլոր սովորողների, դասավանդողների և աշխատողների ողնաշարի զննում են անցկացրել «​ ՀԵՐԱՑԻ » թիվ 1​ Համալսարանական Կլինիկական Համալիրի մանկական վնասվածքաբան — օրթոպեդ, բ.գ.թ. Աշոտ Էդուարդի Բախշեցյանը, վնասվածքաբան — օրթոպեդ Էդուարդ Հրանտի Սարգսյանը և « IZMIRLIAN »

բժշկակական կենտրոնի վնասվածքաբան — օրթոպեդ Զավեն Բեգլարյանը:
Ապրիլի 28-ին  մասնագետները աշխատել են Գեղարվեստի դպրոցում:

Այս ծրագիրը կշարունակի գործել  մինչև ապրիլի 30-ը, կրթահամալիրի բոլոր դպրոցներում:

Շնորհակալություն ենք հայտնում « IZMIRLIAN » բժշկակական կենտրոնի պրոֆեսոր Արմեն Գերասիմի Չարչյանին և բոլոր մասնագետներին:11066015_841623495872858_2034588727_o 11171877_841623482539526_2086993035_o 11199019_907140652670780_1039863723_n