Առողջ եղեք

​ԵՊԲՀ  թիվ 1 «Հերացու» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում սոցիալական փաթեթի շրջանակներում ձեզ հնարավորություն է ընձեռնվում ստանալ անվճար խորհրդատվություն և հետազոտություն համապատասխան մասնագետների մոտ մինչեւ դեկտեմբերի 15-ը:download_25

Advertisements

Արհեստակցական կազմակերպության հերթական նիստ

Նոյեմբերի 24-ին, ժամը 15:15 ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում տեղի կունենա արհեստակցական կազմակերպության խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում.

  •  Արհեստակցական կազմակերպության  ֆինանսական հաշվետվությունը
  • Կրթահամալիրի աշխատողների տրանսպորտային խնդիրները
  •  Ընթացիկ հարցեր

Ակնկալում ենք Խորհրդի բոլոր անդամների ներկայությունը :ak-logo

Շնորհավորանք և պարգևատրում

Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը սիրով շնորհավորում է Ծովինար Սարգսյանին  ծննդյան հոբելյանի առթիվ՝ ցանկանալով առողջ և երջանիկ կյանք:

Երկարատև ու բարեխիղճ աշխատանքի համար նա պարգևատրվում  է 50000 ՀՀ դրամով: ak-logo

Առողջ եղեք

«Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնը  դասավանդողների  համար մինչև դեկտեմբերի 20-ը  կանցկացնի անվճար բժշկական հետազոտություն՝ էլեկտրոսրտագրություն, էխոկարդիոգրաֆիա, կոռոնառոգրաֆիա: Ցանկացողները ցուցակագրվեն Կարինե Հակոբջանյանի մոտ մինչև դեկտեմբերի 12-ը: Բժշկական կենտրոնում հետազոտությունը կանցկացնեն ըստ ներկայացրած ցուցակի:

Այցելելիս պարտադիր ներկայացնել անձնագիրը:

Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝   010-77-66-44

​​Կարինե Հակոբջանյան  Հեռ. 077-75-50-03 1_505