Ապրիլի 7-ին մայրության և գեղեցկության տոնին կրթահամալիրի Արհմիությունը գեղեցիկ նվեր մատուցեց կրթահամալիրի կին դասավանդողներին, աշխատակիցներին:
«Սեբաստացիներ» համերգային դահլիճում տեղի ունեցավ Ավագ դպրոց վարժարանի սովորող Սողոմոն Վարդանյանի դաշնամուրային հրաշք համերգը:
Այնուհետև Մարմարյա սրահում կրթահամալիրի կին աշխատողները, նորածին բալիկ ունեցողներն ու մայրանալ պատրաստվողները միասին երգեցին, պարեցին, ծափահարեցին ու շնորհավորեցին միմյանց: Իսկ տոնի նվերը կրթահամալիրի ջերմոցում սովորողների պատրաստած թաղարային ծաղիկներն էին: Դրանցից յուրաքանչյուրը ջերմություն ու խինդ պարգևեցին տիրուհիներին: