Առողջ եղեք

«Delta Clinic» բժշկական կենտրոնում ապրիլի 11-ին, ժամը 16:00 կրթահամալիրի  այն դասավանդողները, ովքեր նախապես հերթագրվել են կանցնեն վահանագեղձի անվճար հետազոտություն (սոնոգրաֆիա) :

 

Կարինե Հակոբջանյան
Հեռ. 077 75 50 03

ak-logo

Advertisements

Ծափահարեցինք գեղեցկությանը

Ապրիլի 7-ին մայրության և գեղեցկության տոնին կրթահամալիրի Արհմիությունը գեղեցիկ նվեր մատուցեց կրթահամալիրի կին դասավանդողներին, աշխատակիցներին:

2014-04-07 15.53.15
«Սեբաստացիներ» համերգային դահլիճում տեղի ունեցավ Ավագ դպրոց վարժարանի սովորող Սողոմոն Վարդանյանի դաշնամուրային հրաշք համերգը:

Այնուհետև Մարմարյա սրահում կրթահամալիրի կին աշխատողները, նորածին բալիկ ունեցողներն ու մայրանալ պատրաստվողները միասին երգեցին, պարեցին, ծափահարեցին ու շնորհավորեցին միմյանց: Իսկ տոնի նվերը կրթահամալիրի ջերմոցում սովորողների պատրաստած թաղարային ծաղիկներն էին: Դրանցից յուրաքանչյուրը ջերմություն ու խինդ պարգևեցին տիրուհիներին:

2014-04-07 15.54.55

2014-04-07 16.07.09

Բժշկական կենտրոնում

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի  դասավանդողները և աշխատողները «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում անվճար հետազոտություն անցան:
Շնորհակալություն ենք հայտնում Կարինե Հակոբջանյանին` սրտացավ վերաբերմունքի, բարեհամբույր և կազմակերպված աշխատանքի համար:2_1_0

Առողջ եղեք

Մարտի 29-ին՝ ժամը 10:00-14:00, «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի  դասավանդողները և աշխատողները «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում ստացան թերապևտի բժշկական խորհրդատվություն, այնուհետև համապատասխան մասնագետների մոտ անվճար հետազոտություն անցան:
Անվճար բժշկական հետազոտություն անցան բոլորը, ովքեր ցուցակագրվել էին իմ ուղարկած այս նամակը ստանալուց հետո.
(Սիրելի՛ գործընկերներ, խնդրում եմ  տեղեկացնել,  որ մասնագետի մոտ կցանկանայիք հետազոտվել բժշկական կենտրոնում: Ըստ ձեր տվյալների՝  ձեռք կբերենք պայմանավորվածություն համապատասխան մասնագետի հետ: )
Շնորհակալություն եմ հայտնում «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին և ապահովագրության բաժնի աշխատողներին բարձրակարգ և կազմակերպված աշխատանքի համար:​
1_505
2_1_0
3_34