«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժներ՝Գրիգորյան Կարինեն, Դրավաջյան Զարուհի և Հունանյան Անահիտը փետրվարի 28-ին Կրթահամալիրի մայր դպրոցում անցկացնում են դասավանդողների և աշխատողների բուժզննում: Ստուգում են տեսողության սրությունը, ներակնային ճնշումը, կատարում են աչքի օֆթալմոսկոպիա՝ակնահատակի զննում և կոնսուլտացիա:
Շնորհակալություն ենք հայտնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ ՝Ալլա Հովհաննիսյանին և ակնաբույժներին: