«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժներ՝ Սաֆարյան Հասմիկը և Գուլքանյան Նոննան այս պահին Կրթահամալիրի Դպրոց-պարտեզում անցկացնում են դասավանդողների և աշխատողների բուժզննում: Ստուգում են տեսողության սրությունը, ներակնային ճնշումը, կատարում են աչքի օֆթալմոսկոպիա՝ ակնահատակի զննում:
Շնորհակալություն ենք հայտնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրենին՝ Պետրոսյան Հայկին և ակնաբույժներին: