Դեկտեմբերի 6-ին կրթահամալիրի Արհմիությունը հրավիրել էր հերթական նիստը:
Օրակարգային հարցերը հերթով քննարկվեցին, հանդիպմանը միացավ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության խնդիրների և լուծումների մասին զեկույցով հանդես եկավ Հասմիկ Նալբանդյանը:
Տիար Բլեյանն առաջարկեց արհմիության գումարային փոխանցումները կազմակերպել էլեկտրոնային տարբերակով, թվարկվեցին առավելությունները:
Օրակարգի առավել կարևոր հարցի՝ «Նոր կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ- կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության վերաբերմունքը» հարցի շուրջ ծավալվեց քննարկում: Հրավիրված զեկուցող Սուրեն Պարսյանը ներկայացրեց համակարգի թերությունները, հակասահմանադրական կետերը, ռիսկային ծավալը: Պարզ դարձավ, որ համակարգի դեմ միացել են քաղաքական 4 ուժեր:
Ակնհայտ է նաև, որ հանրապետության մարզերում երիտասարդությունն անտեղյակ է ու պասիվ: Այդ խնդրի լուծման համար Արհմիության աջակցությամբ պայքարի մասնակից ակտիվիստները մեկնեցին Գյումրի, այնտեղ ապրող երիտասարդությանը ևս իրազեկելու և շարժմանը մասնակից դարձնելու համար:
Կրթահամալիրը միացավ «Դեմ եմ» պայքարին: Հետաքրքրվածները կարող են այցելել նաև Պարսյան Սուրենի բլոգ՝ http://surenparsyan.blogspot.com/ և տեղեկություններ ստանալ: