Արհմիության նիստից

IMG_3634  Դեկտեմբերի 6-ին կրթահամալիրի Արհմիությունը հրավիրել էր հերթական նիստը:
Օրակարգային հարցերը հերթով քննարկվեցին, հանդիպմանը միացավ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության խնդիրների և լուծումների մասին զեկույցով հանդես եկավ Հասմիկ Նալբանդյանը:
Տիար Բլեյանն առաջարկեց  արհմիության գումարային փոխանցումները կազմակերպել էլեկտրոնային տարբերակով, թվարկվեցին առավելությունները:

 

 

IMG_3632Օրակարգի առավել կարևոր հարցի՝ «Նոր կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ- կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության վերաբերմունքը» հարցի շուրջ ծավալվեց քննարկում: Հրավիրված զեկուցող Սուրեն Պարսյանը ներկայացրեց համակարգի թերությունները, հակասահմանադրական կետերը, ռիսկային ծավալը: Պարզ դարձավ, որ համակարգի դեմ միացել են քաղաքական 4 ուժեր:
Ակնհայտ է նաև, որ հանրապետության մարզերում երիտասարդությունն անտեղյակ է ու պասիվ: Այդ խնդրի լուծման համար Արհմիության աջակցությամբ պայքարի մասնակից ակտիվիստները մեկնեցին Գյումրի, այնտեղ ապրող երիտասարդությանը ևս իրազեկելու և շարժմանը մասնակից դարձնելու համար:

 

IMG_3629Կրթահամալիրը միացավ «Դեմ եմ» պայքարին: Հետաքրքրվածները կարող են այցելել նաև Պարսյան Սուրենի բլոգ՝ http://surenparsyan.blogspot.com/ և տեղեկություններ ստանալ:

Advertisements

Արհմիության նիստ 06.12

ak-logoԴեկտեմբերի 6-ին, մեդիաուրբաթի միասնական պարապմունքից հետո ավագ դպրոցի ակումբում տեղի կունենա կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպության նիստը:
Օրակարգում
  • Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպություն խնդիրները և լուծումները
  • Նոյեմբեր ամսվա ֆինանսական հաշվետվություն/ Հասմիկ Նալբանդյան, Գրետա Սոխակյան/
  • Մանկավարժական աշխատողների միացյալ  արհեստակցական կազմակերպության ստեղծման հարցի քննարկում և միջազգային համապատասխան կառույցների հետ կապերի հաստատում/զեկուցող՝ Արտակ Զարգարյան/
  • Նոր կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ- կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության վերաաբերմունքը/հրավիրված զեկուցող՝ Սուրեն Պարսյան/

Արհմիության խորհրդի անդամների ներկայությունը պարտադիր է:

«Նատալի ֆարմ» ԲԿ-ի նոր ակցիան

natali«Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» ԲԿ-ն հայտարարում է ակցիա՝ անվճար  բժշկի խորհրդատվություն և դիագնոստիկա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակազմի ընդունելությունը՝ 07.12.13-ին՝ ժամը 10:00-14:00-ն:

Մանրամասների համար զագահարել՝ 776644 հեռախոսահամարով:

Կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպություն