Հարգելի կրթահամալիրի դասավանդողներ.
Կրթահամալիրի Արհմիությունն այսօր՝ ժամը 15:30-ին, «Սեբաստացիներ» երգչախմբի նվեր-ելույթից հետո հրավիրում է միասին շնորհավորելու ուսուցչի տոնը:
Հարգանքով՝ Արհեստակցական կազմակերպություն
ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ
Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում
է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է
գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին`
իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական,
սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային
հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով: