17.09-ի նիստը

IMG_2417

Կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպության հերթական նիստի օրակարգն այսպիսինն էր.

  • Խորհրդի անդամների ներկայացում
  • ԱԿ-ի ճյուղային կազմակերպության հետ համաձայնագրի դադարեցման հարցի քննարկում
  • Ուսուցիչների տրանսպորտային ծախսեր
  • Ֆինանսական հաշվետվություն-հուլիս-օգոստոս ամիսներ, 2013թ.
  • Նոր ընդունված աշխատողների արհմիության մեջ ընդունելու հարցը
  • Ընթացիկ հարցեր

IMG_2418Խորհրդի նիստն ընթացավ համաձայն օրակարգի, ներկայացվեցին խորհրդի հին ու նոր անդամները:
Հաջորդիվ քննարկվեց Արհմիության ճյուղային կազմակերպության կազմից դուրս գալու հարցը: Խորհրդի անդամ՝ կրթահամալիրի հաշվապահը ներկայացրեց կոնկրետ տվյալներ, ըստ որի խորհրդի մյուս անդամները միասնական որոշում կայացրին դադարեցնել ճյուղային կազմակերպության հետ համաձայնագիրը:
IMG_2420Խորհրդի նախագահ Հասմիկ Նալբանդյանը ներկայացրեց հուլիս-օգոստոս ամիսների հաշվետվությունը, որում մանրամասն պատկերված էր ամիսների ծախսերը, հատկացումները:
Arhmiutyan hashvetvutyun

Արհմիության հերթական նիստը

ak-logoՀարգելի կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպության անդամներ.
Տեղեկացնում ենք, որ Արհմիության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, ժամը 16:00-ին, ավագ դպրոց-վարժարանի ակումբում:

Ահա այսպիսի ծնունդ: Ծնունդդ շնորհավոր, Տիար

picture_233_0

Սեպտեմբերի 4:

Անհանգստւթյուն, լարում, հուզմունք. Կրթական շքերթ, ստեղծագործական հավաք, Տիարի ծննդյան օր:

Հանգստություն, խաղաղություն, ուրախություն` մեդիակենտրոնում: Մեծից փոքր, սեբաստացիներ և ոչ սեբաստացիներ եկել էին շնորհավորելու իրար` Տիար ունենալու առթիվ, Տիարին` ծննդյան օրվա առթիվ:

Շնորհավոր և դարձյալ շնորհավոր:

Նկարաշարը տես այստեղ.