Տեղի ունեցավ Արհմիության նիստը, 07.06.2013

???????????????????????????????Հունիսի 7-ին Տիգրան Հայրապետյան գրադարանում տեղի ունեցավ կրթահամալիրի Արհմիության հերթական նիստը: Օրակարգի հարցերից առաջինը ամսեկան հաշվետվության ներկայացումն էր: Արհմիության նախագահ Հասմիկ Նալբանդյանը ներկայացրեց ապրիլ, մայիս ամիսների հաշվետվությունը, քննարկվեց յուրաքանչյուր կետ: Այնուհետև քննարկվեցին դասավանդողների ամառային հանգիստը կազմակերպելու առաջարկները ըստ հանգստավայրերի:
օրակարգի 3-րդ կետի շուրջ քննարկումն ավելի բուռն ընթացավ, հնչում էին առաջարկներ Արհմիության կողմից ուսուցչի իրավունքները լիարժեք պաշտպանելու վերաբերյալ, թե ինչպես յուրաքանչյուր դասավանդողի աշխատանքային խնդիր դարձնել Արհմիության խնդիր, լուծումներ առաջարկել :

Advertisements